ՀՍՀ/Աբրահամյան Արծրուն Աբրահամի

Աբրահամյան Արամ Հակոբի Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբրահամյան Արծրուն Աբրահամի

Աբրահամյան Բենիամին Լևոնի


[ 42 ] ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արծրուն Աբրահամի (ծն. 1909), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտ. դ֊ր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է հոկտեմբերի 25-ին, Արճեշում (Արևմտյան Հայաստան)։ Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստ֊ները։ 1941–58-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստ֊ի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958-ից՝ ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստ֊ի ֆիզիկա֊քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան։ Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ։

Երկ. Օրգանական միացությունների քանակական միկրոէլեմենտար անալիզ, Ե., 1963։