ՀՍՀ/Աերոլոգիա
< ՀՍՀ
← Աերոզոլներ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աերոլոցիա → |
ԱԵՐՈԼՈԳԻԱ (անրո… + …լոգիա), օդերևութաբանության բաժին։ Ուսումնասիրում է մթնոլորտի կառուցվածքը, նրա բաղադրությունը, հատկությունները, ֆիզիկական պրոցեսներն ու երևույթները բարձր շերտերում, մշակում է այդ շերտերում օդերևութաբանական տարրերի (օդի ջերմաստիճանի, ճնշման, խոնավության, շարժման ևն) դիտումների մեթոդները։