ՀՍՀ/Ազդման և հակազդման օրենք
< ՀՍՀ
← Ազդեցություն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ազդր → |
ԱԶԴՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՕՐԵՆՔ (Նյուտոնի երրորդ օրենք), դինամիկայի հիմնական օրենքը, ըստ որի երկու մարմիններ միմյանց վրա ազդում են մեծությամբ հավասար և հակառակ ուղղված ուժերով (նյութական կետերի համար այդ ուժերն ուղղված են կետերը միացնող ուղիղով)։ Տես նաև Նյուտոնի օրենքներ։