Ազիմով Պիգամ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ազիմուտ

Ազխիպշ


ԱԶԻՄՈՒՏ (արաբ. as–summut – ուղղություններ) երկրային առարկայի կամ երկնային լուսատուի, դիտման կետի միջօրեականի հարթության և այդ կետով ու առարկայով (լուսատուով) անցնող ուղղաձիգ հարթության միջև ընկած անկյունը։ Աստղագիտության մեջ Ա. չափվում է հվ. կետից դեպի արմ. (0°–360° սահմաններում), գեոդեզիայում՝ հս. կետից դեպի արլ. (0°–360° սահմաններում)։ Տես նաև Երկնային կոորդինատների համակարգեր։