ՀՍՀ/Ալկալիական մետաղներ
< ՀՍՀ
← Ալկալի հողեր | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ալկալիներ → |
ԱԼԿԱԼԻԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ, տարրերի տարբերական համակարգի 1 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրերը՝ լիթիում, նատրիում, կալիում, ռուբիդիում, ցեզիում և ֆրանցիում։ Սրանց հիդրօքսիդներն ուժեղ ալկալիներ են, որտեղից էլ՝ Ա. մ. անվանումը։ Ա. մ. քիմիապես շատ ակտիվ են։ Նրանց ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթներում կան մեկական էլեկտրոն ()։ շարքում աճում է նրանց ակտիվությունը և ուժեղանում են համապատասխան հիդրօքսիդների հիմնային հատկությունները։ Բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում։ Հեշտությամբ ջրածին են դուրս մղում թթուներից և ջրից։ Օդում արագ օքսիդանում են, միացություններ են առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ։ Մեծ կիրառության ունեն Ա. մ–ի աղերը։