Ակտինոմիցետներ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ակտիվ դիմադրություն

Ակտիվ լարում


ԱԿՏԻՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության էլեկտրական էներգիա կլանող մասը։ Ա. դ. ակտիվ (կլանված) հզորության հարաբերությունն է հոսանքի գործող արժեքի քառակուսուն՝ ։ Հաղորդչի կտրվածքով փոփոխական հոսանքի անհամասեռ բաշխվածության (սկին էֆեկտ), մրրկային հոսանքների և հիստերեզիսի վրա ծախսվող էներգիայի պատճառով Ա. դ. մեծ է հաստատուն հոսանքի դիմադրությունից։ Ա. դ. փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջն է։ Ա. դ. ակտիվ հաղորդականության հետ կապված է առնչությամբ, ուր շղթայի լրիվ դիմադրությունն է (տես Դիմադրության էլեկտրական շղթայի