«Ամրոց» Հայկական Սովետական Հանրագիտարան

Ամրության պաշար

Ամրություն


[ 334 ] ԱՄՐՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐ, կառուցվածքի կամ նրա մասերի ամրության բնութագիրը։ Ա. պ–ի թվային արժեքը որոշվում է ամրության պաշարի գործակցով (կամ անվտանգության գործակցով), որը ցույց է տալիս, թե տրվող լարումը քանի անգամ պետք է փոքր լինի անթույլատրելի առաձգական դեֆորմացիաներ կամ քայքայում առաջացնող լարումից։ Կառուցվածքի աշխատանքի անվտանգությունն ապահովվում է Ա. պ–ի գործակցի համապատասխան մեծության ընտրությամբ՝ հաշվի առնելով կառուցվածքի և նյութի տեսակը, որակը, աշխատանքային պայմանները, բեռնավորման եղանակը։