ՀՍՀ/Անդերսոն Կարլ
< ՀՍՀ
← Անդերսոն-Նեքսյո | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Անդերսոն Մարիան → |
ԱՆԴԵՐՍՈՆ (Anderson) Կարլ Դեյվիդ (ծն. 1905), ամերիկացի ֆիզիկոս։ Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Նյու Յորքում։ Հիմնական աշխատանքները նվիրված են ռենտգենյան, գամմա, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ուսումնասիրությանը։ 1932-ին Ա. տիեզերական ճառագայթների հոսքում հայտնաբերել է պոզիտրոնները, իսկ 1936-ին (ամերիկ. ֆիզիկոս Ս. Նեդերմեյերի հետ)՝ μ–մեզոնները (մյուոնները)։ 1936-ին արժանացել է նոբելյան մրցանակի։