Անկլավ Հայկական Սովետական Հանրագիտարան

Անկյան եռատում

Անկյուն


ԱՆԿՅԱՆ ԵՌԱՏՈՒՄ, անկյունը կարկինի և քանոնի օգնությամբ երեք հավասար մասերի բաժանելու խնդիրը։ Ա. ե., շրջանի քառակուսացումը և խորանարդի կրկնապատկումը հնադարի երեք նշանավոր խնդիրներ են, որոևք մեծ դեր են խաղացել մաթեմատիկական մեթոդների զարգացման գործում։ Միայն XIX դ. խստորեն ապացուցվեց, որ կարկինի և քանոնի միջոցով ոչ բոլոր անկյուններն է հնարավոր եռատել։ Կան մասնավոր դեպքեր, երբ այդպիսի եռատումը հնարավոր է, օր. երբ անկյունդ հավասար է 90° կամ , որտեղ ո–ը բնական թիվ է։ Ընդհանուր դեպքում անկյունը կարելի է եռատել, օր. կարկինի և այնպիսի քանոնի օգնությամբ, որի վրա նշված են երկու կետեր։