ՀՍՀ/Բարձրագույն ուսումնական հաստատություններ
← Բարձրագույն նյարդային գործունեություն | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Բարձրախոս → |
Վիքինախագծեր․
Վիքիպեդիա
|
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բուհեր, պատրաստում են բարձր որակավորման մասնագետներ, գիտական ու մանկավարժական կադրեր տնտեսության, գիտության ու մշակույթի տարբեր բնագավառների համար, վարում են տեսական ու կիրառական բնույթի գիտական աշխատանք, զբաղվում մասնագիտական կադրերի որակավորման բարձրացմամբ։ Բուհեր են՝ համալսարանները, պոլիտեխնիկ, արդ․ և տարբեր թեքումների ինստ–ները, բարձրագույն զինվորական, բարձրագույն հոգևոր ուս․ հաստատությունները ևն։ Որոշ երկրներում բուհի մակարդակ ունեն ակադեմիաները, բարձրագույն ուսումնարանները, կոնսերվատորիաները, քոլեջները ևն։ «Բարձրագույն դպրոց», «բուհ» հասկացությունները տարբեր դարաշրջաններում և տարբեր երկրներում համարժեք չեն եղել։ Այժմ էլ նշանակալի տարբերություններ գոյություն ունեն նրանց մակարդակների, մասնագետների պատրաստման նպատակների և մեթոդների, ուսման ժամկետների միջև։
Բարձրագույն դպրոցներ (փիլիսոփայա կան) առաջացել են մ․ թ․ ա․ V-III դդ․, Աթենքում և Հռոմում։ Առաջին բարձրա գույն դպրոցը, որ կոչվեց համալսարան, 425-ին Կոստանդնուպոլսում բացված փիլիսոփայական դպրոցն էր։ Համալսարանները, որպես բարձրագույն ուսումնական հաստատության տիպ, երևացին համեմա տաբար ավելի ուշ՝ XI-XII դդ․ Իտալիայի (Սալերնո և Բոլոնիա), Ֆրանսիայում (Փարիզ, XII դ․ սկիզբ), Իսպանիայում (Սալամանկա) և Անգլիայում (Օքսֆորդ)։ Հայաստանում V-XIII դդ․ բարձրա գույն դպրոցներ և համալսարաններ են եղել Վադարշապատում, Անիում, Սանահինում և այլուր։ XIII-XIV դդ․ համալսարաններ բացվեցին Անգլիայում (Քեմբրիջ, 1303), Իտալիայում (Նեապոլ, 1224, Հռոմ, 1909), Պորտուգալիայում (Կոիմբրա և Լիսաբոն, 1290), Իսպանիայում (Վալյադոլիդ, 1346)։ Վերածննդի դարաշրջանում համալսարաններ ստեղծվեցին Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներում։ 1632-ին հիմնվեց Կիև–Մոգիլյովյան ակադեմիան, 1661-ին՝ Լվովի և 1669-ին՝ Զագրեբի համալսարանները, 1687-ին՝ Սլավոնա–հունա–լատինական ակադեմիան Մոսկվայում։ XVII դ․ վերջին և XVIII դ․ սկզբին գիտությունների ընդհանուր առաջադիմությունը նպաստեց ինչպես համալսարանների զարգացմանը, այնպես էլ բարձրագույն մասնագիտացված դպրոցների կազմակերպմանը (մաթեմատիկայի և նավագնացության դպրոց Մոսկվայում, 1701, Ֆրայբերգյան լեռնային ակադեմիա, 1766 ևն)։ 1725-ին Պետերբուրգի գիտ․ ակադեմիային կից հիմնվեց առաջին ռուսական համալսարանը՝ Ակադեմիական համալսարանը, իսկ 1755-ին, Լոմոնոսովի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի համալսարանը։ Կապիտալիզմի և խոշոր մեքենայական արդյունաբերության զարգացմամբ XIX դարից մինչև XX դ․ սկիզբը համալսարաններ, ինժեներական և այլ ճյուղային բուհեր ստեղծվեցին աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում հիմնվեցին Դորպատի (Տարտու) համալսարանը (1802), Անտառային ինստ–ը (Պետերբուրգ, 1803), համալսարաններ Կազանում (1804), Խարկովում (1805), Լազարյան ճեմարանը՝ հայագիտության և արևելագիտության գծով (Մոսկվա, 1815) ևն։ 1914-15 ուս․ տարում Ռուսաստանում կար 105 բուհ (127, 4 հզ․ սովորող)՝ գլխավորապես Պետերբուրգում, Մոսկվայում, Կիևում, Խարկովում։
Սոցիալիստական հեղափոխության շնորհիվ արմատական փոփոխություններ տեղի ունեցան բարձրագույն կրթության համակարգում։ ՌՍՖՍՀ–ի ժողկոմխորհի 1917-ի դեկտ․ 11-ի որոշմամբ բոլոր ուս․ հաստատությունները հանձնվեցին Լուս ժողկոմատի տնօրինությանը։ 1918-ին բացվեցին նոր համալսարաններ և մասնագիտացված բուհեր։ 1922-23 ուս․ տարում երկրում կար 248 բուհ (216,7 հզ․ սովորող)։ Բուհերը ժողովրդական տնտեսությանը մոտեցնելու նպատակով 1928-30-ին տրվեցին համապատասխան ժողկոմատներին։ 1931-32 ուս․ տարում բուհերի թիվը հասավ 701-ի (405,9 հզ․ սովորող)։ Բազմաֆակուլտետ խոշոր բուհերի հիման վրա ստեղծվեցին ճյուղային ինստ–ներ։ 1940-41 ուս․ տարում ՍՍՀՄ բուհերում կար 811,7 հզ․ սովորող։ 1943-1944 ուս․ տարում երկրի արևելյան շրջաններում բացվեց ավելի քան 50 բուհ։ 1974-ին ՍՍՀՄ–ում կար 834 բուհ (4671 հզ․ սովորող)։ Անկախ ռասայից, ազգությունից, սեռից, սոցիալ–տնտեսական վիճակից, դավանանքից ՍՍՀՄ–ի բոլոր քաղաքացիների բուհերում սովորելու իրավունքը երաշխավորված է ՍՍՀՄ սահմանադրությամբ։ Սովորողները ապահովվում են ձրի կրթությամբ, պետական թոշակով, հանրակացարանով։ Գոյություն ունեն ընդունելության միասնական կանոններ։ Բուհեր են ընդունվում մինչև 35 տարեկան (երեկոյան և հեռակա բուհերը և ֆակուլ տետները՝ առանց տարիքի սահմանա փակման) միջնակարգ կրթություն ունեցող անձինք՝ հանձնելով ընդունելության քննություններ։ Արտոնություններ են տրվում երկու տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի ստաժ ունեցողներին, սովետական բանակից զորացրվածներին, ձեռնարկությունների , կազմակերպությունների, կոլտնտեսությունների, սովետական տնտեսությունների կողմից գործուղված, ինչպես նաև միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով կամ միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունը գերազանց ավարտած անձանց։ Ընդունելության քննություններից ազատվում են բուհերին կից ստեղծված նախապատրաստական բաժինները (հիմնված 1969-ին) հաջող ավարտածները։ ՍՍՀՄ–ում ապրող արտասահմանյան քաղաքացիները ընդունվում են ընդհանուր հիմունքներով։
Բուհերի կառուցվածքը, գործունեության բովանդակությունը սահմանված է ՍՄՀՄ Բարձրագույն ուս․ հաստատությունների կանոնադրությամբ (հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969-ի հունվ․ 22-ի № 64 որոշմամբ)։ Բուհը ղեկավարում է ռեկտորը, գիտական և ուսումնական աշխատանքները՝ պրոռեկտորները։ Բուհը կազմված է ֆակուլտետներից, որ գլխավորում են դեկանները։ Բուհի և ֆակուլտետների գործունեության հիմնական հարցերի քննարկման համար ռեկտորին (դեկանին) կից կազմակերպվում է բուհի (ֆակուլտետի) խորհուրդ (տես Գիտական խորհուրդ)։ Պրոֆեսորա–դասախոսական կազմի համար սահմանված են հետևյալ պաշտոնները՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պրոֆեսոր–կոնսուլտանտ, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ, որոնք (բացի պրոֆեսոր–կոնսուլտանտից) 5 տարին մեկ նշանակվում են մրցույթի հիման վրա։ 1973-ին ՍՍՀՄ ԳՀԻ–ներում և բուհերում աշխատել է 1108,5 հզ․ գիտ աշխատող, այդ թվում՝ 21,6 հզ․ ակադեմիկոս, թղթ–անդամ և պրոֆեսոր, 29,8 հզ․ գիտ․ դ–ր, 288,3 հզ․ գիտ․ թեկնածու։ Բուհում ուսուցումը կազմակերպվում է ուս․ պլանով, որ մշակում են առաջատար գիտնականները, քննարկում գիտական խորհրդում, ապա հաստատվում ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից։ Բուհում պարապմունքներին հաճախելը պարտադիր Է։ Ուս․ տարին (42 ուս․ շաբաթ) բաղկացած է 2 կիսամյակից։ Յու րաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով։ Ուսումնական ժամկետը (4-6 տարի, գերակշռողը՝ 5 տարի) ավարտվում է պետական քննությունների հանձնումով կամ դիպլոմային աշխատանքի (նախագծի) պաշտպանությամբ։ Որոշ բուհերում պետական քննությունների հետ միաժամանակ պաշտպանում են նաև դիպլոմային աշխատանք։ Բուհն ավարտողին տրվում է համապատասխան որակավո րում՝ ըստ մասնագիտության (օր․ ֆիզիկոս, մաթեմատիկոս, բանասեր)։ Ուսանողները ներգրավվում են բուհի ղեկավարման աշխատանքների և հասարակական գործունեության մեջ, ինչպես և ակտիվորեն մասնակցում միջազգային երիտասարդական և ուսանողական շարժմանը։ Սովետական ուսանողական միավորումների աշխատանքը կոորդինացնող մարմինը, որ միաժամանակ սովետական ուսանողությանը ներկայացնում է Միջազգային ուսանողական միությունում, ԱՍՀՄ ուսա նողական խորհուրդն Է։ 1974-ին ՍՍՀՄ բուհերում սովորել են արտասահմանցի 30 հզ․ ուսանող, ասպիրանտ, ստաժյոր՝ շուրջ 115 երկրից։ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների համար ազգային կադրեր պատրաստելու նպատակով 1960-ին Մոսկվայում բացվել է Պատրիս Լումումբայի անվ․ ժողովուրդների բարեկամության համալսարանը։
Շատ երկրներում, պետականից բացի, կան առանձին մարդկանց, խոշոր մոնոպոլիաներին, կրոնական և այլ կազմակերպություններին պատկանող բուհեր։ Տես Բարձրագույն կրթություն, Միջնակարգ մասնագիտական կրթություն։
V դարից սկսած Հայաստանի տարբեր վայրերում գործել են մի շարք բարձր տիպի դպրոցներ, համալսարաններ՝ Վաղարշապատի (V դ․), Սյունյաց (V-IX դդ․), Տաթևի (IX-XV դդ․), Հաղպատի (X-XV դդ․), Սանահինի (X-XIII դդ․), Անիի (XI-XIII դդ․), Գլաձորի (XIII-XIV դդ․), Սսի (XIV դ․), Մեծոփա վանքի (XV դ․), Ավագ վանքի (XII-XV դդ․), Ամրդոլու վանքի (XV-XVIII դդ․), Լիմի, Մեծ Անապատի (XVI-XVII դդ․), Անանիա Առաքյալի (Երևան, XVII դ․), Սանասարյան (Կարին, XIX դ․), Արմաշի (XIX-XX դդ․), Սյունիքի (XIX-XX դդ․) ևն։ Հայ ժողովրդի կրթության, մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել են Լազարյան ճեմարանը (Մոսկվա, 1815) Ներսիսյան, դպրոցը (Թիֆլիս, 1824) և Գևորգյան ճեմարանը (Էջմիածին, 1874)։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց երկու շաբաթ անց, 1920-ի դեկտ․ 17-ին հրապարակվեց Հայկական ՍՍՀ լուսավորության կոմիսարիատի որոշումը Երևանի ժողովրդական համալսարան ստեղծելու մասին։ 1923-ին համալսարանին կից ստեղծվեց բանվորական ֆակուլտետ (բանֆակ)։ 1923-ի հոկտեմբերին, Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ, Երևանի ժողովրդական համալսարանը վերանվանվեց [[[ՀՍՀ/Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարան]]։ Մանկավարժական կադրերի պատրաստման նպատակով 1922-ին համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց մանկավարժական ինստ–ը (1948-ից՝ Խ․ Աբովյանի անվ․), որը 1925-30 և 1933-34-ին գործել է համալսարանի կազմում, որպես բաժին կամ ֆակուլտետ։
1930-ական թթ․ Երևանի պետական համալսարանի առանձին ֆակուլտետների հիման վրա կազմակերպվեցին ինժեներա–տեխնիկական (շինարարական, 1930, հետագայում՝ Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական), բժշկական (1930), գյուղատնաեսական (1930), մանկավարժական (1930), առևտրա–կոոպերատիվ (1930) ինստ–ները։ 1921-ին ստեղծված երաժշտական ստուդիան 1923-ին վերածվեց պետական կոնսերվատորիայի։ 1931-ին Անդրկովկասի անասնաբուժական և անասնաբուծական ինստ–ների հիման վրա ստեղծվեց Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտը։ Համալսարանի բանֆակը 1928-ին վերածվեց ժող․ համալսարանի։ 1935-ին ստեղծվեց ռուսական երկամյա ուսուցչական ինստ–ը (հետագայում՝ Երևանի ռուսաց և օաար լեզուների մանկավարժական ինստիտուտ), իսկ 1934-ին՝ Լենինականի Մ․ Նալբանդյանի անվ․ մանկավարժական ինստ–ը։ Բարձրագույն կրթությունը ՀՍՍՀ–ում ավելի մեծ չափով զարգացավ ետպատերազմյան տարիներին։ 1940-ի 9 բուհի փոխարեն 1957-ին կար 12 բուհ (ստացիոնար և հեռակա)։ 1943-ին բացված Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի հիման վրա 1969-ին ստեղծվեց Կիրովականի մանկավարժական ինստ–ը։ Թատերական (1944) և գեղարվեստական (1945) ինստ–ների հիման վրա 1953-ին ստեղծվեց Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը։ 1945-ին հիմնադրվեց ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը, իսկ 1975-ին՝ ժողովրդական տնտեսության ինստ–ը։ Հեռակա ուսուցումը մտցվել է 1940-ից, երեկոյանը՝ 1960-ից։ Երեկոյան և հեռակա բաժիններ ունեն Երևանի պետական համալսարանը, Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը, հեռակա բաժիններ՝ Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական, Կիրովականի մանկավարժական, Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական, անասնաբուծական–անասնաբուժական, գյուղատնտ․, ֆիզիկական կուլտուրայի ինստ–ները, կոնսերվատորիան։ Պոլիտեխնիկական ինստ–ը մասնաճյուղեր ունի Լենինականում, Կիրովականում, Դիլիջանում, Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ը՝ Գորիսում։ 1922-23 ուս․ տարում ՀՍՍՀ–ում կար 2 բուհ (557 սովորող), 1940-41-ին՝ 9 բուհ (11120 սովորող), 1960-61-ին՝ 10 բուհ (20165 սովորող), 1974-75-ին՝ 12 բուհ (53166 սովորող)։ 1974-75 ուս․ տարում 7 բուհ ունեցել է նախապատրաստական բաժանմունք, որտեղ սովորել է 1350 ուսանող (գործում է 1969-ից)։ Հանրապետության բուհերի ուսանողները կրթություն են ստանում 150 մասնագիտությունների գծով։ 1974-75 ուս․ տարում բուհերում դասավանդել են 271 գիտ․ դ–ր ու պրոֆեսոր, 1574 գիտ․ թեկնածու։ Բարձրագույն դպրոցների դասավանդողների և ժողտնտեսության մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ են գործել 5 բուհում։ Ուսանողական գիտական ընկերությունները միավորում են շուրջ 15 հզ․ ուսանող։ Բուհերն ունեն գիտահետազոտական բաժանմունքներ, 25 պրոբլեմային լաբորատորիա (1975)։ Բուհերի գիտական աշխատանքները և աշխատանքային փորձը լուսաբանում են «Գիտական տեղեկագիր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Ուսանողների գիտական աշխատություններ», «Երևանի համալսարան» հանդեսները, 3 միջբուհային ժողովածուներ հասարակագիտական, ճշգրիտ և տեխնիկական գիտ․ գծով։ 1974-ին լույս է տեսել 6 բուհական բազմատիրաժ թերթ։ Բուհական դասագրքերն ու ուս․ ձեռնարկները լույս են ընծայում «Լույս», «Միտք» (Երևանի պետական համալսարան), Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի, պոլիտեխնիկական ինստ–ի, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրութան գիտամեթոդական կաբինետի հրատարակչությունները։ 1974-75 ուս․ տարում ՀՍՍՀ բուհերում սովորել են 540 արտասահմանցի ուսանող, ասպիրանտ և ստաժյոր՝ շուրջ 25 երկրից։ ՀՍՍՀ բուհերը գիտական և բարեկամական կապերի մեջ են մոտ 50 երկրի հետ։
Գրկ․ Մովսիսյան Ա․, Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության, Ե․, 1958։ Երևանի պետական համալսարան, Ե․,1970։ Ղարիբջանյան Լ․, Երևանի պետական համալսարան, Ե․,1971։
ԲԱՐՁՐԱԽՈՍ, խոսքի, երաժշտության և այլ հնչյունների վերարտադրման Էլեկ– տրաձայնային կամ մեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրամեխանիկական (ձայնային հաճախականության էլեկտրա կան տատանումները փոխակերպում է դիաֆրագմայի մեխանիկական տատա նումների) և մեխանիկա–ձայնային (դիա ֆրագմայի մեխանիկական տատանումները փոխակերպում է ձայնային դաշտի) հա մակարգերից։ Բ–ները լինում են․ էլեկտ րադինամիկ (դինամիկ), պ ի և զ ո– էլեկտրական, պնեմատիկ, կոնդենսատորային, էլեկտ րամագնիսական։ Լայն կիրառու թյուն ունեն ձայնի վերարտադրման բարձ րորակ հնչեղությամբ օժտված էլեկտրա դինամիկ Բ–ները, որոնցում ձայնային հաճախականության հոսանքը շրջահոսում է հաստատուն մագնիսական դաշտում տեղավորված կոճը։ Կոճը տատանվում է իր առանցքի ուղղությամբ, իսկ կոճին միացված կոնաձե դիֆուզորը ճառագայ թում է ձայնային ալիքներ։ էլեկտրադի նամիկ P-ների նոմինալ հզորությունը 0,025-ից մինչե 100 վա է, իսկ վերարտա– դըրման հաճախականության շերտը՝ 50-ից մինչե 12000 հց։ Պիեզոէլեկտրական Բ–նե րը հիմնված են հակադարձ պիեզոէլեկտ– րական էֆեկտի վրա։ Ձայնային հաճախա կանության փոփոխական լարումը պիե– զոտարրի մեջ առաջացնում է համապա տասխան մեխանիկական ձեափոխություն, որը փոխանցվում է կոնաձե դիֆուզորին։ Պնեմատիկ Բ–ներում ձայնային թույլ տա տանումները ուժեղացվում են կոմպրեսո րի առաջացրած օդային ուժեղ հոսքի մե խանիկական մոդուլացմամբ։
Գրկ․ Дольник А․ Г․, Громкоговори тели, 3 изд․, М․–Л․, 1961․
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒՅՍԵՐ, տևրևացողունայիններ (Cormophy- ta) կամ թելոմայիններ (Telo- mophyta), բուսական աշխարհի ամենա տարածված և առավել կատարելագործված բաժին։ Մարդկությանը հայտնի մոտ 500 000 բուսական տեսակներից համար յա 300 000-ը պատկանում են Բ․ բ–ին, որոնք շրջապատում են մեզ ամենուրեք և առաջացնում տարբեր բուսածածկեր՝ մարգագետիններ, անտառներ, տափաս տաններ են։ Բ․ բ․ հարմարվում են երկ րագնդի տարբեր պայմաններին, սկսած ալպյան գոտուց մինչե անապատները։ Բ․ բ–ի նախնիները հավանաբար եղել են գորշ կամ կանաչ ջրիմուռները։ Ի տար բերություն ստորակարգ բույսերի, Բ․ բ․ բարդ տարբերակված օրգանիզմներ են, հարմարված հիմնականում ցամաքում ապ րելու պայմաններին և կազմված են ար մատից, ցողունից, տերեներից ու ծաղիկ ներից։ Բացառություն են միայն մերկա բույսերը (պսիլոֆիտներ) և մամռանման ները, որոնք զուրկ են արմատներից։ Բ․ բ–ի զարգացման ցիկլում համարյա միշտ տեղի է ունենում սերունդների հաջորդա կանություն՝․ Անսեռ սերնդի բազմացման օրգանները սպորանգիումներն են, որոնց մեջ առաջանում են սպորները, իսկ սեռա կան սերնդինը՝ գամետանգիումները, որոնք սեռական բջիջներ կամ գամետներ (ձվաբջիջ և սպերմատոզոիդ) են արտա– դըրում։ Անսեռ սերունդն ավելի փարթամ է զարգացած, իսկ սեռականը խիստ հետ է զարգացած։ Բացառություն են մամռա նմանները, որոնց մոտ գերիշխում է սե ռական սերունդը՝ գամետոֆիտը։ Բ․ բ–ի բաժնում միավորված են հետեյալ տիպե րը՝ մերկաբույսեր (Psilopsida), մամռանը– մաններ (Bryopsida), գետնամուշկանման– ներ (Lycopsida), պսիլոտանմաններ (Tme- sopsida), սեպատերեանմաններ կամ հատ– վածացողունայիններ (Sphenopsida), պտե րանմաններ (Pteropsida), մերկասերմեր (Gymnospermae) և ծածկասերմեր կամ ծաղ կավոր բույսեր (Angiospermae, Anthophy- ta)։ Վերջին երկու տիպերն ավելի կատա րելագործված են և կարեոր, քանի որ ունեն այնպիսի նորագոյացություններ, ինչպես սերմնասկզբնակը, սերմը, ծաղի կը և պտուղը։
Գրկ․ Тахтаджян А․ Л․, Высшие растения, т․ 1, М․–Л․, 1956; Курсанов Л․ И․ и др․, Ботаника, т․ 1, 7 изд․, М․, 1966․
ԲԱՐՁՐԱՀԱՃԱԽԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ, բարձր հաճախականության հոսանքներով հեռախոսման մեթոդ։ Բ․ հ․ հնարավորու թյուն է տալիս միենույն կապի գծով (հա ղորդալարն կամ ռադիո) միաժամանակ հաղորդել բազմաթիվ (մինչև մի քանի հզ․) հեռախոսային խոսակցություններ։ Ցուրաքանչյուր խոսակցության համար առանձնացվում է հաճախականությունների առանձին շերտ։ Բ․ հ–ման ժամանակա կից համակարգերը աշխատում են 3 կհց–ից մինչե մի քանի մլն հց հաճախականու թյունների միջակայքում։
ԲԱՐՁՐԱՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ, տես Ինդուկցիոն տաքացում։
ԲԱՐՁՐԱՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նյութեր, որոնց մոլեկուլները կազմված են քիմիական կապերով միա^ ցած հարյուրավոր և հազարավոր ատոմ ներից։ Բ․ մ–ի մեծ մասի բնորոշ առանձ նահատկությունն այն է, որ նրանց մոլե կուլներում ատոմների միենույն խումբը կրկնվում է բազմակի անգամ։ Մանրամասն տես Պոփմերներ։