Շտուր Հայկական Սովետական Հանրագիտարան

Շտուրմ

Շտուրմի–Լիուվիլի խնդիր


[ 582 ] ՇՏՈՒՐՄ (Sturm) Ժակ Շառլ Ֆրանսուա (1803–1855), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1836), Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր (1840)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկայի դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրների լուծմանը և, դրա հետ կապված, սովորական դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքները և սեփակաև ֆունկցիաները գտնելու խնդրին (տես Շտուրմ–Լիուվիլի խնդիր)։ Գտել է տրված հատվածում հանրահաշվական հավասարման արմատների թիվը որոշելու ընդհանուր մեթոդ։