Հալալ ընկերը

Գուսան Շերամ

Արի, ախպեր, էրթանք սնձի,
Սնձեր բերենք, տանք բրնձի.
Քիչը քեզի, շատը ընձի...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:

Արի, ախպեր, էրթանք բազար,
Առնենք՝ ծախենք բողկ ու գազար,
Քեզ տամ հարյուր, ընձի հազար...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:

Արի, ախպեր, էրթանք գութան,
Ընձի տանենք մեղրով գաթան,
Քեզի համար էլ՝ թթու թան...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:

Արի, ախպեր, էրթանք արտը,
Պոկի՝ բեր ինձ քնքուշ վարդը,
Կյանք կուտա ինձ քեզ պես մարդը...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:

Արի, ախպեր, առնենք շլոր,
Չեղնի ման գաս ոլոր-մոլոր.
Սիրով մնանք տարին բոլոր...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:

Շերամ, արի դու ինձ լսի,
Ով որ կուզե՝ թող բամբասի.
Գտաձդ էլ ինձ հետ կիսի...
Հալալ - զուլալ ընկեր էղնինք:


1921