***

Հաճախ իրար հետ վեճի մեջ մտնում,
Կռվում են երկար,
                քամին ու ծովը...
Բայց միշտ էլ անմեղ նավակն է տուժում
Այդ ահեղ կռվում...