Համակերպություն

ՀԱՄԱԿԵՐՊՈԻԹՅՈԻՆ

Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր.
Ես կերթամ մութ արահետես.
Երջանիկ՝ այն համոզմամբ որ
Սրտով գոնե ինծի հետ ես։

Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ։

Մեկ խնդիրք մը միայն, վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս.
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տատ

Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ։

<1901>