Հայաստանի Հանրապետութիւն
1917 թուականից յետոյ, պատերազմական հանգամանքների պատճառով, մահմեդական ազգաբնակութեան մի մասը դուրս է եկել Հանրապետութեան սահմաններից։ Դրա փոխարէն՝ նոյն պատճառներով Հանրապետութեան մէջ ապաստան են գտել մօտ 300.000 տաճկահայ գաղթականներ եւ փախստականներ։
Վերջի երկու տարուայ ընթացքում կատարուած ներգաղթի եւ արտագաղթի, ինչպէս նաեւ ծնուածների եւ մեռածների մասին ճիշտ ստատիստիկ չկայ:
Հարեւան նորակազմ պետութիւնների (Վրաստանի եւ Անդրկովկասեան Ազրբէյջանի) սահմանների մէջ մնում են՝ ըստ նոյն 1917 թ. ռուսական ստատիստիկայի 494.000 հայ։ Հիւսիսայէն Կովկասում, Սեւ ծովի արեւելեան ափերում եւ Հարաւային Ռուսաստանում կայ մօտ 200.000 հայութիւն։ Ապա նոյն Հիւսէսային Կովկասում ժամանակաւորապէս տեղաւորւած են մօտ 70 հազար փախստական տաճկահայեր։ Պարսկահայաստանում կայ մօտ 140.000 հայ։
Այս օտար եկրներում գտնուող հայութեան խոշոր մասը սպասում է առաջի հնարաւորութեան Հայաստան տեղափոխուելու համար։
IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄ
IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետութիւնը չունի դէռեւս գրուած սահմանադրութիւն։ Այդ մեծ աշխատանքը թողուած է ապագայ սահմանադրական ժողովին, որ կը հաւաքուէ, երբ ամբողջանայ Հայաստանի պետութիւնը, որէ մի մասը միայն կազմում է ներկայ Հանրապետութիւնը:
Մինչ այդ Հանրապետութեան մէջ հաստատուած է եւ գործում է ռամկավար-հանրեպետական կարգ (րեժիմ)։
Հանրապետութիւնն ունի օրէնսդրական մարմիւն պարլամենտ եւ գործադիր մարմին կառավարութիւն։
Հանրապետութիւնը նախագահ չունի։ Նախագահի իշխանութիւնը բաժանուած է պարլամենտի եւ կառավարութեան մէջ։
Պարլամենտը մի պալատանի է։ Ընտրուած է մի ամբողջ ազզաբնակութեան կողմից։ Ընտրելու (ձայն տալու), ինչպէս նաեւ ընտրուելու իրաւունքը ընդհանուր է ու հաւասար, Հայաստանի ամէն մի չափահաս քաղաքացի մասնակցում է ընտրութիւններին հաւասար իրաւունքով, առանց սեռի, ազգութեան եւ կրօնի խտրութեան։ Ձայնարկութեան ձեւր ուղղակի է եւ գաղտնի։ Ընտրութէւնները համաձայն պրոպորսիոնել սիստեմէ։
Պարլամենտի ներկայ կազմը ընտրուած է սոյն թուականի Յունիս ամսին, նստաշրջանը սկսած է Օգոստոսից։ Ունի 80 անդամ։ Այդ կազմը լրացուելու է աստիճանաբար, Հանրապետութեան սահմանների լայնացման հետ միասին, համաձայն նոր կցուելիք մասերի ազգաբնակութեան։
Կառավարութիւնը կազմուած է 8 մինիստրութիւններից, արտաքին գործերի, նեքին գործերի (սրա մէջ է մտնում նաեւ բժշկա-սանիտարիա, հաղորդակցութեան ճանապարհներ, փոստ եւ հեռագիր), զինուորական, ֆինանսական (սրա մէջ մտնում է առեւտուր եւ արդիւնաբերութիւն), արդարադատութեան, հանրային կրթութեան, պարէնաւորման եւ խնամատարական (վերջին երկուսը ունեն ժամանակաւոր բնոյթ)։
Կառավարութեան գլուխ կանգնած է առաջին մինիստրը, որ է եւ նախագահ մինիստրների խորհրդի։
Առաջի մինիստրը ընտրւում է պարլամենտի կողմից։ Մինիստրական կաբինետը կազմում է (մինիստրներներին պաշտօնի է հրաւիրում) առաջին մինիստրը։
Առաջին մինիստրը ներկայացնում է պարլամենտին մինիստրների կազմը եւ կառավարութեան յայտարարութիւնը (դեկլարացիան) իր վարելիք քաղաքականութեան մասին։ Պարլամենտի հաւանութիւնը այդ յայտարարութեան ընդունւում է իբրեւ վաւերացում կաբինետի։
Կառավարութիւնը պատասխանատու է պարլամենտի առաջ։ Եթէ կառավարութեան որեւէ գործունէութեան առթիւ պարլամենտի մեծամսանութիւնը յայտնում է իր անվստահութիւնը մինիստրական կազմը ներկայացնելու է իր հրաժարականաը եւ փոխարինուելու է նոր կազմով։
Մինիստրութեան խորհրդի ներկայ նախագահ առաջին մինիստր դոք. Ա. Խատիսեանը երկար տարիներ եղել է քաղաքագլուխ Անդրկովկասի մայրաքաղաք Թիֆլիսում։ Նախընթաց կաբինետի մէջ նա վարում էր ներքին, ապա արտաքին գործերի մինիստրութիւնները, լինելով միաժամանակ փոխանորդ նախկին պրեմիեր Քաջազնունուն։
Միւս մինիստրները Անդրկովկասում հանրածանօթ հասարակական եւ քաղաքական գործիչներ են, համալսարանական կրթութեամբ։
Պետական լեզուն հայերէնն է։ Հայերէն չգիտեցող քաղաքացիները իրաւունք ունեն կառավարութեան հետ յարաբերել իրանց մայրենի կամ ռուսերէն լեզուով։
Բոլոր կրօնները ունեն Հանրապետութեան մէջ կատարեալ ազատութիւն եւ հաւասար իրաւունքներ։
V. ՕՐԷՆՔՆԵՐ
V. ՕՐԷՆՔՆԵՐ
Հանրապետութեան մէջ ժամանակաւորապէս գործադրւում է ռուսական օրէնսդրութիւնը, բացի այն մասերից եւ յօդուածներից, որոնք հակասում են ռամկավարական-հանրապետական կարգերի ոգոյն։
Ռուսական օրէնսդրութեան վրայ աւելացած են այն անջատ օրէնքները, որ մշակել է ինքը Հայաստանի պարլամենտը իր 14 ամսուայ գոյութեան ընթացքում։
VI ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ
VI ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ
Հայաստանի ազգաբնակութեան ամենամեծ մասը (մինչեւ 85 %) հողագործ գիւղացի է։ Մեծ քաղաքներ, ինչպէս նաեւ խոշոր գործարանային արդիւնաբերութիւն (փոքր բացառութիւններով) Հայաստանի սահմանների մէջ չկայ: Հայ մեծ վաճառականները եւ արդիւնաբերողները կենտրոնացած են Հայաստանից դուրս Թիֆլիս, Բագու, Րոստով, Մոսկուայ, Պետրոգրադ եւ այլն։
Դրա փոխարեն Հայաստան շատ է զարգացած գիւղատնտեսութեան բոլոր ճիւղերը (հողագործութիւն, այգեպանութիւն, անասնապահութիւն, կաթնեգործութիւն եւ այլն), ինչպէս նաեւ մանր արդիւնարերութիւն։
a) Գիւղատնտեսութիւն. Հայաստանի կլիմայի բազմազանութիւնը (սկսած Արարատեան դաշտից, ուր մշակւում է բամբակ ու բրինձ, մինչեւ ձիւնապատ լեռները իրանց հարուստ արօտներով) հնարաւորութիւն է տալիս ամէն տեսակի մշակոյթների։
Գիւղատնտեսութեան վիճակը խոշոր գծերով բնորոշելու համար կարող են ծառայել հետեւեալ թուերը (քաղուած ռուսական պաշտօնական հետազօտութիւններից), որ ցոյց են տալիս, թէ ինչ կատեգորիաների են բաժանում Հայաստանի հողերը։
Գիւղերի եւ շինութիւնների տակ 32.500 հեկտար
Այգիներ (խաղողի, պտուղների, թութի) 34-600
Արտեր 1. 363. 000
Խոտհարքներ 214. 700
Արօտատեղեր (ամառային եւ ձմեռային) 2. 228. 500
Անտառներ 113– 900 3. 987.200
Ուրեմն Հայաստանի տերիտորիայի 67.000 քառակուսի կիլոմետր տարածութիւնից մշակւում եւ օգտագործւում է մօտ 40.000 քառ. կիլոմետր կամ 69%, մնացած 27.000 քառ. կիլոմետրը (41%) կազմում են լճեր, գետեր, ձիւնապատ լեռներ, ապառաժներ եւ անապատ հողեր։ Վերջիններիս մեծ մասը կարող են մշակուել, եթէ ոռոգուեն, որի համար ամէն հնարաւորութիւնները կայ, բայց որի համար նախկին Ռուսական կառավարութիւնը արգելքներ էր դնում որոշ քաղաքական նպատակներով։
1914 թուականին (վերջի նորմալ տարին պատերազմից առաջ) Հայաստանի 1.363.000 հեկտար արտերից ցանուած էր 734.000 հեկտար, ցանած սերմի ընդհանուր քանակը (ցորեն եւ գարի, գարնացան եւ աշնացան) էր մօտ 160.000 տոնն։
Բացի ցորենից եւ գարիից Հայաստանի գիւղատնտեսութեան համար կարեւոր նշանակութիւն ունի բրինձի, բամբակի եւ հաղողի մշակոյթը։
Բրինձի բերքը պատերազմիք առաջ, եղել է Հայաստանում տարեկան միջին թուով 10.600 տոնն։
Բամբակի բերքը նոյն տարիներում 8.100 տոնն (մաքուր բամբակ)։
Հաղողի բերքը 69.000 տոնն։
Հաղողից պատրաստւում է բարձը տեսակի գինի եւ ալկոոր:
Գինու քանակը տարեկան միջին թուով է 316.000 հեկտոլիտը։
Ալկոոլի քանակը 1.880.000 հեկտոիտը-աստիճան։
b) Անասնապահութիւն. Հողագործութիւնից ոչ պակաս նշանակութիւն Վրաստանի տնտեսութեան համար ունի անասնապահութիւնը։ Պատերազմի նախօրեակին կար Հայաստանում անասուններ հետեւեալթուով. ձի-106700, էշ եւ ջորի-42.800, խոշոր եղջիւրաւոր–1.243.100, ոչխար-1.869.000։ Վերոյիշեալ թուերը բնորոշում են Հայաստանի գիւղատնտեսութեան դրութիւնը պատերազմից առաջ, նրա նորմալ վիճակը։ Պատերազմի ընթացքում երկիրը կիսով չափ աւերուել է, տնտեսութիւնը քայքայուել, շատ գիւղեր քանդուած ու բնաջինջ են արուած, այգիները ոչնչացուած, արտերը մնացած են առանց ցանքի, անասունները մեծ թուով քշուած են Թուրքիա, կոտորուած են սովից, սպանուած են հացազուրկ ազգաբնակութիւնը կերակրելու համար։
c) Հանքային արդիւնաբերութիւն. Հայստանի լեռները շատ հարուստ են ամէն տեսակ հանքերով։ Բայց նրանք մնում են առանց շահագործման, սպասելով կապիտալի եւ նախաձեռնութեան ներմուծութեանը երկիր։ Մինչեւ հիմա երկրի տնտեսութեան համար նշանակութիւն են ունեցել միայն պղինձի հանքերը, որոնցից ստացւում է տարեկան միջին թուով մօտ 6.500 տոնն կարմիր (մաքուր) պղինձ։ Ապա կարեւոր են քարաղի
հանքերը, որոնց պահեստը անսպառ է Կուլպի եւ Կաղգուանի լեռներում, բայց որոնց շահագործումը՝ հաղորդակցութեան դժուարութիւնների պատճառով մինչեւ հիմա սահմանափակուած է եղել տարեկան 18-20.000 տոննով։
Կան հարուստ հանքեր pyurite de fer-ի (iron pyrite), որոնց շահագործումը սկսուեց միայն պատերազմի ընթացքում եւ դադարեց պատերազմական հանգամանքների պատճառով։ Յամենայն դէպս 1017 թուականին ստացուած է մօտ 57.000 տոնն pyurite-ի հանք։
Միւս հանքային հարստութիւնները (յայտնի են մինչեւ 450 հանքատեղ) մնում են տակաւին անձեռնմխելի։
d) Ջրի ոյժ. Հայստանր (մանաւանդ նրա կենտրոնական մասը) աղքատ է անտառներով, թէ շինութեան եւ թէ վառելիքի համար։ Կան քարածուխի հարուստ հանքեր Օլթիի շրջանում, բայց մնում են առանց շահագործման։ Քարիւղ Հանրապետութեան ներկայ սահմաններում գտնուած չէ։ Ուստի Հայաստան շատ նեղուած է վառելիքի կողմից։ Դրա փոխարէն արդիւնագործութեան համար ունի ահագին քանակութեամբ հոսող ջրի ոյժ։ Մինչեւ հիմա հետազօտուած գետերի եւ լեռնային գետակների հոսանքները ընդունակ են տալու մինչեւ 9.000.000 ձիու հում ոյժ, մի քանակութիւն, որ շատ աւել է, քան կարող է սպառել երկիրը։ Կան ամէն յարմարութիւններ լծելու այդ հոսող ոյժը երկրի համարեա բոլոր մասերում։
e) ճանապարհներ. Հաղորդակցութեան ճանապարհներով ու միջոցներով հարուստ չէ, Հայաստանը։
երկաթուղային գիծը ունի ընդամէնր 564 կիլոմետր երկարութիւն։ Հաղորդակցութիւնը երկաթուղիով անբաւարար է մի կողմից շոքեկառքերի ու վագոնների քչութեան պատճառով միւս կողմից այն դժուարութիւններով, որ շարունակ յարուցանում է հարեւան Ադրբէյջանը Բազուայ քարիւղը Հայաստան արտահանելու համար։
Խճուղային ճանապարհների ցանցի ընդհանուր երկարութիւնն է 1.463 կիլոմետր։ Այս ճանապարհներով հաղորդակցութիւնը անբաւարար է շնորհիւ լծկան անասունների եւ աւտոմոբիլների պակասաթեան:
VII ԶՕՐՔ
VII ԶՕՐՔ
Հայաստանի բանակր կազմուած է ռուսական սիստեմով եւ կառավարւում է ռուսական զինուորական կարգերով։
Հրամանատարական (օֆիցերական) կազմը ստացել է իր կրթութիւնը
ռուսական դպրոցներում, զինուորների մեծ մասը ծառայում եւ վարժուած է ռուսական բանակի մէջ։
Բոլշեւիստական շարժումներից հայկական զօրքերը ինչպէս առհասարակ Հայաստանի ազգաբնակութիւնը մնաց միանգամայն ազատ։ Կարգապահութիւնը բանակի մէջ միանգամայն բաւարար է, գիտակցութիւնը եւ պարտաճանաչութիւնը շատ բարձր։
Բանակը կազմուած է բոլոր տեսակի զէնքերից։ Զօրքի ընդհանուր թիւը Յուլիսի վերջերին հասնում էր 18.000 մարդու։ Երկիրը կարիք ունի եւ ընդունակ է կազմելու բանակը կրկնակի թուով, բայց ամէն տեսակ նիւթական պակասութիւնները (զէնքի, հագուստեղէնի, պարէնի եւ այլն) զրկում են այդ հնարաւորութիւնը իրագործելուց։ Նոյն իսկ եղած զօրքերի նիւթական կացութիւնը վերին աստիճանի անբաւարար է եւ տանելի է միայն հայի պէս չարքաշ, սակաւապէտ մարդու համար։
Մուսուլմանների համար քաղաքական պատճառներով զինուորական ծառայութիւնը պարտադիր չէ, ինչպէս պարտադիր չէր նաեւ նախկին ռուսական ռեժիմի ժամանակ։ Փաստօրէն մուսուլմաններ չկան հայկական բանակի մէջ։
Բանակի ընդհանուր հրամանատարն է գեներալ-լէյտենանտ Նազարբէգեանը, որ անցեալում ռուսական բանակի ամենափայլուն օֆիցերներից մէկն է, հանրածանօթ իր ռազմական քաջագործութիւննրով թէ ռուս-ճապոնական պատերազմի եւ թէ ներկայ պատերազմի ընթացքում (Կովկասեան ճակատում)։
Զինուորական մինիստրի պաշտոնը վարում է գեներալ-մայոր Արալատեանը, նոյնպէս նախկին ռուսական բանակի հմուտ ու փորձուած օֆիցերներից մէկը, շատ սիրուած զօրքի կողմից։
Գլխաւոր շտաբը, ինչպէս եւ առանձին մասերի հրամանատարութիւնը, կազմուած է զինուորական լրիւ կրթութիւն ստացած կարգապահ օֆիցերներից, որոնց մեծ մասը ունի ռուսական բարձր աստիճանի զինուօրական շքանշաններ։
VIII. ՖԻՆԱՆՍՆԵՐ
VIII. ՖԻՆԱՆՍՆԵՐ
Հանրապետութեան եկամուտի աղբիւրներն են. ուղղակի եւ անուղղակի հարկեր, պետութեան պատկանող գոյքերի եւ ձեռնարկութիւնների հասոյթներ, պետական մոնոպոլիաներ։
Ծանօթ. Եկամուտային տուրքը, ազգաբնակութեան տնտեսական ծանր
վիճակի պատճառով, վերցւում է նորմայից պակաս չափերով, մանաւանդ գիւղատնտեսութեան վերաբերող արդիւնաբերութիւններից։ Մաքս ներմուծուող ապրանքներից առժամանակ չի վերցւում բոլորովին, որովհետեւ երկիրը մեծ կարիք անի այդ ապրանքևերի: Բացառութիւն արւում է միայն այն ապրանքների համար, որոնք երկրի ներսը ենթակայ են ներքին ակցիզի (օրինակ ալկոհոլ, ծխախոտ)[1]։
Ծախսերը բաժանւում են երկու կատեգորիայի. սովորական եւ բացառիկ (արտակարգ)։
Սովորական ծախսերն են. վարձատրութիւն պետական պաշտօնեաների, ծախքեր պետական հիմնարկութիւնները պահելու ու պետական ձեռնարկութիւնները շահագործելու համար, բանակի ծախք այն չափով, ինչ չափով պահանջւում է բանակը խաղաղ ժամանակի համար։
Արտակարզ (բացառիկ) ծախքերն են. բանակի ծախքեր այն չափով, ինչ չափով նա ուժեղացրած է երկրի պատերազմական դրութեան պատճառով, պարէնաւորման ու խնամատարութեան ծախքեր պատերազմի հետեւանքով առաջ եկած բազմաթիւ կարօտեալներուն օգնելու եւ աւերուած տնտեսութիւնը վերականգնելու համար, այն է. սնունդ որբերին, անխնամ երեխաներին եւ գործի անընդունակ հասակաւորներուն, ապաստարան տնազուրկ գաղթականներին, ծախքեր այդ գաղթականներին իրենց տէղերը վերադարձնելու համար, ծախքեր աւերուած գիւղերը վերաշինելու համար, ցանքսի սերմ ու գիւղատնտեսական գործիքներ թալանուած գիւղացիներին եւ այլն։
Սոյն թուականի Յունուարի 1–ից մինչեւ Յուլիսի մէկը Հանրապետութեան եկամուտը եւ ծախքերը եղել են հաշուելով միջին ամսականը (հինգ ամսւայ միջին թուաբանականը) եւ ընդունելով Անդրկոկասեան Բռների 8 րուբլին հաւասար մէկ ֆրանկի.
Մուտք 1.950.000 ֆրանկ
Ծախս սովորական 1.925-000 –"–
Ծախս արտակարգ (բացառիկ) 4-650-000 –"–
Սովորական ծախսերը ծածկւում են լիովին պետական հասոյթներով։ Բազառիկ ծախսերը ծածկելու համար դուրս են թողւում թղթադրամներ (Անդրկովկասեան Բոննաներ, որ երեք նորակազմ հանրապետութիւնները՝ Հայաստան, Ազրբէյջան եւ Վրաստան տպում են փոխադարձ համաձայնութեամբ եւ ընդհանուր պատասխանատւութեամբ)։ Թղթադրամի այդ առատութիւնը շատ վատ է ազդում նրանց կուրսի վրայ, բայց քանի որ արտակարգ ծախսերը ծածկելու համար ուրիշ աղբիւր չի գտնուած, Հայաստանը, ինչպէս եւ նրա հարեւան հանրապետութիւնները, ստիպուած են դիմել այդ միջոցին։
Պետական տուրքերը Հայաստանում վճարւում են կանոնաւոր կերպով, առանց որ եւ է տհաճութեան եւ խիստ միջոցների գործադրութեան։ Մինչեւ Յունիսի մէկը տուրքերի ()% արդէն վճարուած են եղել:
Պետական տուրքերը սահմանում է պարլամենտը։
Պետական ծախքերը կատարւում են համաձայն նախահաշիւների, որ կազմում է կառավարութիւնը եւ հաստատում է պարլամենտը։ Առանց այդ չի արւում ոչ մի ծախս։
Կառավարութեան գործանէութեան, մասնաւորապէս նրա արած ծախսերի օրինականութեան վրայ հսկում Է մի առանձին մարմին պետական կոնտրոլ: Այդ հաստատութիւնը միանգամայն անկախ Է կառավարութիւնից եւ ենթակայ Է պետական գլխաւոր կոնտրոլեորին, որ ընտրւում Է անմիջապէս պարլամենտի կողմից, պատասխանատու ու հաշուետու է նրա առաջ։ Բոլոր հասոյթները մտնում են պետական գանձարան եւ բոլոր ծախսերը արւում են նոյն գանաձարանի միջոցով։
IX ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ
IX ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ
Տերիտորիան, որի վրայ հաստատունց Հանրապետութիւնը, կազմում էր անցեալում Ռուսական կայսրութեան ծայրագաւառներից մէկը։
Մինչեւ 1917 թուականի գարունը կառավարում էր այնպէս, ինչպէս եւ Ռուսաստանի միւս մասերը ընդհանուր պետական օրէնքներով եւ կենտրոնական կառավարութիւնից նշանակուած պաշտօնեաներով։
1917 թուականի գարնան, երբ պայթեց ռուսական յեղափոխութիւնը, երբ մի կողմից թուլացաւ կենտրոնական կառավարութեան ոյժը ու դժւարացաւ հաղորդակցութիւնը նրա հետ, իսկ միւս կողմից արտայայտուելու հնարաւորութիւն առան ազգութիւնների ու ծայրագաւառների կենտրոնախոյս ձգտումները, Անդրկովկասում (որի մի մասը կազմում է ներկայ Հայաստանը) հաստատուեց մի տեսակ տեղական ինքնավարութիւն։ Այդ ինքնավարութեան գլուխը կանգնաւ մի յատուկ վարչական մարմին, «Անդրկովկասեան կոմիսարիատ» անունով։ Կոմիսարիատը ստացաւ իր լիազօրութիւնները Կերենսկու ժամանակաւոր կառավարութիւնից, որ իշխում էր այն ժամանակ Պետրոգրադ, եւ նկատուեց իբրեւ տեղեկան օրգան ռուսական կենտրոնական կառավարութեան։
Այդ դրութիւնը տեւեց մինչեւ նոյն 1917 թուականի նոյեմբեր ամսի վերջերը, երբ Ռուսաստանում, շնորհիւ մի նոր յեղափոխութեան, հաստատւեց բոլշելիկեան բանուորական եւ գիւղացիական խորհուրդների կառավարութիւն: Անդրկովկասը չնդունեց բոլշեւիկեան իշխանութիւնը եւ կոմիսարիատը Նոյեմբերի 28ին յայտարարեց, որ վերցնում է իր վրայ ամբողջ Անդրկովկասի գերագոյն իշխանութիւնը։
1918 թ. փետրուարին գումարուեց Թիֆլիս քաղաքում Անդրկովկասեան Սէյմը (օրենսդրական մարսի պարլամենտ), որը ընդունեց կոմիսարիատի հրաժարականը եւ նրա փոխարէն հաստատեց ժամանակաւոր կառավարութիւն, զանազան մինիստրւթիւններից կազմուած։
Այսպիսով Անդրկովկասը փաստօրէն անջատուեց Ռուսսատանից, բայց համապատասխան յայտարարութիւն չարեց եւ շարունակում էր համարել իրան կայսրութեան մի մաս:
Բայց արտաքին ու ներքին քաաղաքական պայմանները այնպէս դասաւորուեցին, որ անհրաժեշտ եղաւ փաստացի դրութեանբ իրաւական ձեւակերպութիւն տալ եւ Ապրիլի 22-ին Սէյմը յայտարարեց, որ Անդրկովկասը անջատւում է Ռուսաստանից եւ կազմում է անկախ պետութիւն Անդրկովկասեան Դաշնակցական Ռամկավար Հանրապետութիւն անուան տակ (Ֆեդերատիւ դեմոկրատ րեպիւբլիք)։
Այդ ֆեդերացիայի մէջ մտան Անդրկովկասի երեք գլխաւոր ժոշովուրդները (հայերը, վրացիները եւ Ազրբէյջանի թաթարները) իրանց տերիտորիաներով։ Սէյմը եւ կառավարութիւնը կազմուեցին այդ երեք ազգութիւնների քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներից, համարեա հաւասար թուով:
Անկախ Անդրկովկասեան Ֆեդերատիւ Հանրապետութիւնը հազիւ հինգ շաբաթուայ գոյութիւն ունեցաւ: Նրա անկայունութեան պատճառը այն էր, որ Ֆեդերացիա կազմող երեք ազգութիւնների քաղաքական տենդենցիաները միանգամայն տարբեր էին, միմեանց հակասող ու բացասող:
Անհամաձայնութեան գլխաւոր կէտը այն էր, թէ ինչ դիրք չիտի բռնէր Անդրկովկասը դեռեւս տեւող պատերազմի հանդէպ:
Արդէն պատերազմի սկզբից ազրբէյջանական թաթարների ամբողջ համակրութիւնը իրենց ցեղակից եւ կրօնակից Թիւրքիայի կողմն էր: Երբ՝ 1917 թուականի վերջերին ռուսական զօրքերը լքեցին Կովկասեան ճակատը եւ տաճկական բանակը սկսեց իր յաղթական արշաւանքը դէպի հիւսիս, թաթարները՝ համարեա առանց քողարկուելու անցան Թիւրքիաի կողմը։ Նրանք ոչ միայն չէին ուզում շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, այլ անում էին ամէն իրանց ձեռքից եկածը, որպէսզի Թիւրքիան օր առաջ տիրապետի Անդրկովկասին։ Վրացիները վաղուց բանակցութեան մէջ էին Գերմանիայի հետ: Նրանք որոնում էին Գերմանիայի հովանաւորութիւնը եւ ամէն րոպէ պատրաստ էին դուրս գալու պատերազմից, պայմանով որ ճանաչուի Վրաստանի անկախութիւնը եւ ապահովուի նրա արտաքին ու ներքին դրութիւնը։
Հայերը, որ ոչ մի վստահութիւն չունէին Գերմանիայի վրայ, իսկ Թիւրքիայից կարող էին սպասել միմիայն աւերումն եւ կոտորած, մնում էին հաւատարիմ դաշնակից պետութիւններին, ուզում էին շարունակել պատերազմը Թիւրքիայի դէմ, պաշտպանել իրանց երկիրը մինչեւ վերջը, ինչ գնով էլ լինի։
Այս ներքին հակասութիւնները, աւելի եւ աւելի շեշտոլելով օր օրի վրայ, անհնարին արին հայերի, վրացիների եւ թաթարների համագործակցութիւնը մէկ պետական շրջանակի մէջ։
Մայիսի 26-ին (1918 թ.) Սէյմը յայտարարեց Անդրկովկասեան Ֆեդերատիւ Հանրապետութիւնը չգոյ եւ վար դրեց իր լիազօրութիւնները։
Նոյն օրը Վրաստանը յայտարարեց իր անկախութիւնը։
Երկու օր անցած, Մայիսի 28-ին, նոյնը արին Ազրբէյջանը եւ Հայաստանը։
Այդ օրուանից սկսւում է Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը։
X. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ 16 ԱՄՍՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ
X. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ 16 ԱՄՍՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ծայրայեղ դժուարին պայմանների մէջ ծնուեց, ապրեց եւ շարունակում է ապրել մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը։
Երկարատեւ պատերազմը քանդել ու աւերել իր երկիրը։ Չորս տարի շարունակ Հայաստանի մեծ մասը պատերազմական բեմի էր վերածուած, ենթակայ այն բոլոր չարիքներին, որ անխուսափելիորէն կապուած են այդպիսի դրութեան հետ, մանաւանդ երբ պատերազմող կողմերից մէկը Թիւրքիան է։
Այդ տարիների ընթացքին շինարար, արդիւնաբերող աշխատանքը համարեա բոլորովին դադարած էր Հայաստանի մէջ։ Անկախ միւս ամբարեյաջող պամաններից, բաւական է մատնացոյց անել աշխատաւոր ձեռքերի կատարեալ բացակայութիւնը։ Ամբողջ հայ երիտասարդութիւնը չորս տարի անընդհատ կռիւների մէջ էր, իսկ տեղերում մնացած հասակաւորները շատ բան չէին կարող անել, որովհետեւ իրանք եւս շարունակ պատերազմական վիճակի մէջ էին։
Երկրի դրութիւնը հասկանալու համար պէտք է նկատի առնել հետեւեալ երկու հանգամանքը.
Առաջին. Ռուսահայերը ոչ միայն տուին զինուորներ ռուսական բանակին ըստ օրէնքի պահանջման (մօտ 160.000մարդ), այլ աւերացրին դրա վրայ պատերազմի սկզբից կամաւորական խմբեր, ապա՝ յատուկ հայկական գնդեր, իսկ պատերազմի վերջին (սկսած 1017 թ. Նոյեմբերից) փաստօրէն միակ կռուեցին Թիւրքիայի դէմ, այսպիսով ամբողջ հայ երիտասարդութիւնը չորս տարի շարունակ անդադար կռիւների մէջ էր։
Երկրորդ. Անդրկովկասում պատերազմը իրականապէս մղւում էր ոչ միայն ճակատի վրայ, Թիւրքիայի դէմ, այլեւ թիկունքում, երկրի ներսը, տեղական թաթարների դէմ։ Անդրկովկասեան թաթարները, ըստ ռուսական օրէնքների, ենթակայ չէին զինւորակոչութեան, ուստի թաթարական ռազմիկ ոյժերը, լաւ զինուած, մնային ամբողջովին իրենց տեղերում, հայերի կողքին կամ հայերի հետ խառն, մինչդեռ հայ երիտասարդութիւնը մեկնել էր պատերազմի ճակատները։ Ճակատում գործողութիւնները դժարացնելու համար, թաթարները կազմակերպուած Թիւրքիայի գաղտնի էմիսարներով պահում էին թիկունքը մշտական երկիւղի եւ շփոթի մէջ, յարձակւում էին հայ գիւղերի վրայ, կոտորում ժողովուրդը, թալանում գոյքերը։ Ու տեղերում մնացած հայերը, փոխանակ շինարար աշխատանքի, հարկադրուած էին պաշտպանաել այդ յարձակումներից, մի տեսակ մանր-պարտիզանական կռիւ վարել իրանց հարեւան թաթարների դէմ։
Այսպիսով մինչդեռ ռուսական բանակը հայկական կամաւորների ու գնդերի հետ միասին նուաճում էր թիւրքական էրզրումի, Վանի ու Բիթլիսի վիլայէթները, Անդրկովկասեան Հայաստանը քանդւում ու աւերւում էր թիկունքում։
1917թուականի Նոյեմբերին ռուսական զօրքերը, բռնկուած բոլշեւիզմով, լքեցին Կովկասեան ճակատը եւ խուճոպով սկսեցին վերադարձը դէպի Ռուսաստան։ Թաթարները արդէն առանց քողարկուելու անցան Թիւրքիայի կողմը։ Վրացիները սեպարտա բանակցութիւնների մէջ մտան Գերմանիայի հետ եւ չէզոք դիրք բռնեցին պատերազմի հանդէպ։ Հայերը փաստօրէն մնացին մենակ Թիւրքիայի դէմ։
1917 թուականի Նոյեմբերից մինչեւ 1918 թուականի Մայիսի վերջերը, վեց ամիս շարունակ, հայկական զօրքերը, շստապ կերպով լրացուած եւ վերակազմման ընդհանուր խուճապի եւ անարխիաի մէջ, կռուեցին տաճկական բանակի դէմ, միաժամանակ կռուելով նաեւ թիկունքում թաթարների հետ։ Տեղի տալով գերազանց ոյժերին, նրանք քայլ առ քայլ, միշտ կռուելով, սկսեցին իրենց նահանջը Երզնզայի ու Մամախաթունից, էրզրումի վրայով, դէպի նախկին ռուս–տաճկական սահմանը։ Տէօրքերի հետ միասին, թիւրքական կոտորածից ազատուելու համար, շարժուեց դէպի հիւսիս եւ բոլոր հայ ազգաբնակութիւնը։
Թիւրքական յաղթական բանակը, ուժեղացած Սիւրիական ճակատից երկու դիւիզիոններով, չկանգնեց նախկին սահմանագծի վրայ եւ ներս խուժեց Անդրկովկաս, հայ զօրքերը, յամառօրէն կռուելով, քաշուեցան Կարս եւ ամրապնդուեցան այստեղ, երբ հրաման ստացան Անդրկովկասեան կառավարութիւնից (որի մէջ գերիշխող դերը իրանց ձեռն էին առել վրացիները) յանձնել Կարսը թիւրքերին եւ համաձայն Բրեստ֊Լիտովսկում բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորտգրած խաղաղութեան պայմանագրի՝ գալ կանգնել Ալեքսանդրոպոլ։
Զօրքերի հետ միասին եկան լցուեցին Ալեքսանդրոպոլ թիւրքահայ փախստականները եւ Կարս նահանգի ամբողջ հայ ազգաբնակութիւնը։
Թիւրքիան, խախտելով Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, չկանգնեգ իրան սահմանուած գծի վրայ, այլ Ալեքսանդրոպոլի վրայով ներս խուժեց մի կողմից արեւելք, դէպի Արարատեան դաշտը, միւս կողմից դէպի հիւսիս– - արեւելքի, Փամբակ եւ Լոռի։ Հայ զօրքերը, աւելի ճիշտը ամբողջ հայժողովուրդը, զէնքի ընղունակ բոլոր հայ մարդիկ, նոյնիսկ կանայք, շարունակում էին յամառօրէն անհաւասար կռիւը։ Մայիսի վերջերին տեղի ունեցան երկու մեծ ճակատամարտ Կարաքիլիսայում (Փամբակի գաւառ) եւ Սարդարապատում (Արարատեան դաշտ)։ Այդ կռիւները փրկեցին հայերկիրը վերջնական գրաւումից եւ հայ ժողովուրդը վերջնական բնաջնջումից։
Թիւրքիան կանցնեցրեց իր արշաւանքը եւ ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, թէեւ մի շատ սահմանափակ տերիտորիայի վրայ:
Թիւրքիան ստիպուեցավ անել այս նաեւ շնորհիւ այն սպառնական դիրքին, որ բռնել էին հայերը Հանրապետութեան սահմաններից դուրս, Բագու քաղաքում ու նահանգում։ 1018 թուականի սկզբին այստեղ հաւաքուած էին մեծ թուով (մինչեր 10.000մարդ) հայ զինուորներ եւ սպաներ, որոնք բոլշեւիկեան շարժումներից յետոյ թողել էին ռուսական Արեւմտեան ճակատը եւ Բագուայ վրայով անցնում էին Հայաստան։ Բայց որովհետեւ այդ ժամանակ թաթարները կտրել էին արդէն երկաթուղային գիծը, հայ զինուորները մնացել էին Բագու մի տեսակ պաշարուած դրութեան մէջ։ Մարտ ամսին, երբ թիւրքական բանակը սկսել էր արդէն իր արշաւանքը հարաւից Հայաստանի վրայ, թաթարները խրախուսուած թիւրքերից փորձ արին զինաթափ անել հայ զօրքերը, ինչպէս նաեւ տեղում մնացած ռուս զօրամասերը։ Հայերը, միանալով ռուսների հետ, ջարդեցին թաթարներին, եւ իրանց իշխանութիւնը հաստատեցին թէ Բագու քաղաքում, եւ նրա շրջակայնաւթային հանքերում։ Սկսուեց տեղային պատերազմ։ Թաթարների զինուած խուժանները, որ թուով մի քանի անգամ գերազանցում էին հայ–ռուսական միացեալ ոյժերին, բայց շնորհիւ անկազմակերպ վիճակի չէին կարող խորտակել նրանց, պահանջում էին շարունակ թիւրքական բանակի օգնութիւնը։ Թիւրքերը իրանց կողմից շտապում էին օր առաջ մտնել Բաղու եւ տիրանալ նաւթահանքերին։ Այդ պահանջում էր նաեւ Գերմանիան, որը այդ ժամանակ արդէն մեծ պակասութիւն ունէր վառելիքի։ Այն յամառ, օրհասական դիմադրաթիւնը, որ ցոյց էին տալիս հայկական զօրքերը Հայաստանում, դժարացնում եւ դանդաղեցնում էր թիւրքական բանակի առաջխաղացումը դէպի Բագու։ Թիւրքիան պէտք է ապահովեցնէր իրան այս կողմից Բագու հասնելու համար։ Չկարողանալով կոտրել Հայաստանի դիմադրութիւնը, Թիւրքիան գերադասեց Հանրապետութեան անկախութիւնը ճանաչալու գնով զինադադար կնքել նրա հետ եւ ամբողջ ոյժը ուղղել Բագուայ դէմ։ Բագուն դիմադրեց մինչեւ Սեպտեմբերի կէսը, երբ թիւրքական 24.000-անոց բանակը, Խալիլ փաշայի հրամանատարութեան տակ, թաթարների հետ միասին առաւ քաղաքը եւ բոլոր նաւթահանքերը։
Երբ Երեւանում հաստատուեց եւ գործի անցաւ Հայկական կառավարութիւնը, երկրի դրութիւնը պատկերանում էր այսպէս.
Թիւրքական բանակը գրաւել էր Անդրկովկասեան Հայաստանի մեծ մասը, թիւրքական արագածիլ թնդանօթները դրուած էին մայրաքաղաք Երեւանից 7 կիլոմետր հեռաւորութեամբ։
Ազրբէյջան (Անդրկովկասեան Թաթարստանը), յենուելով թիւրք բանակի ներկայութեան վրայ, նեղում էր Հայաստանի արեւելեան (մասամբ էլ հիւսիսային) սահմանները ու սպառնում էր սրի քաշել այդ կողմերի հայ ազգաբնակութիւնը։
Վրաստանը գտել էր Գերմանիայի հովանաւորութիւնը, հիւրընկալել էր իր երկրում գերմանական զօրքերը եւ նրանց բսյրեհաճութեամբ գրաւել էր Հայաստանի հիւսիս-արեւմտեան սահմաններում երկու զուտ հայկական գաւառներ. Ախալքալաք եւ Լոռի։
Հայաստանը մնացել էր մենակ, չորս կողմից շրջապատուած թշնամի կամ անբարեացակամ ոյժերով, առանց որեւէ արտաքին նեցուկի եւ օգնութեան։
Երկրի ներսում դրութիւնը յուսահատական էր։
Ազգաբնակութեան կիսից աւելին կազմում էին փախստականներ եւ գաղթականներ, անտուն, մերկ ու քաղցած։
Գիւղերը քանդուած ու աւերուած, դաշտային աշխատանքները դադարեցրած:
Հացի բացակայութեան եւ միւս կենսամթերքների սակաւութեան պատճառով գիւղացիք կերել էին արդէն իրան սերմնարանը եւ սկսել էին ուտել լծկան անասունները։
Տիրում էր սով, այդ բառի ամբողջ իմաստով։
Սովի հետեւանքով առաջ էին եկել տարափոխիկ հիւանդութիւններ, մասնաւորապէս բծաւոր տիֆ, իսկ դեղերը սպառած էին արդէն, դեղատները դատարկ։
Հաղորդակցութիւնը արտաքին աշխալհի հետ կտրուած էր միանգամայն, որովհետեւ միակ երկաթուղային գիծը բռնել էին թիւրքական զօրքերը, ապրանքների ներմուծումը դադարած էր, որովհետեւ կտրուած էին կապերը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Պարսկաստանի եւ թէ՛ Եւրոպայի հետ, իսկ հարեւան երկրները Վրաստան, Ազրբէյջան եւ Թիլրքիա իրանք չունէին արտահանելու ապրանք։
Այս պատճառով տիրում էր սուր պակասութիւն ամենաանհրաժեշտ ապրանքների։ Ո՛չ մանուֆակտուրա, ո՛չ երկաթեղէն, ո՛չ քիմիական պրոդուկտներ, ո՛չ դեղ։ Պակասում էր նոյն իսկ քարից տները լուսավորելու համար եւ դժարութեամբ էր ճարւում թուղթ պետական գործավարութեան համար։
Ռուսական տիրապետութիւնից ժառանգած պետական մեքանիզմը քայքայուած էր միանգամայն, վարչական բոլոր օրզանները խանգարուած։
Տիրում էր կատարեալ քաոս եւ անիշխանութիւն։ Ամէն բան պէտք էր վերսկսել սկզբից, աւերակների վրայ կառուցանել նոր պետական շէնք:– 1018 թուականի Դեկտեմբերին, դաշնակից պետութիւնների հետ ստորագրած զինադադարից պայմաններին համաձայն, թիւրքական բանակը ստիպուեցաւ դատարկել Անդրկովկասը, ուրեմն եւ Ռուսահայսատանում գրաւած հողերը։ Թիւրքերը հեռացան, բայց հեռանալով աւերեցին վերջնականապէս արդէն կիսաւեր երկիրը։ Նրանք տարան իրանց հետ ամէն բան, ինչ կարելի էր տանել (հացահատիկ, ֆուրաժ, բամբակ, կաշի, մսացու եւ լծկան անասուն, սայլեր, աւտոմոբիլներ, հեռագիր ու հեռախօս, գործիքներ ու մեքենաներ արհեստանոցներից, մինչեւ իսկ դռներ ու պատուհաններ շինութիւններից), իսկ ինչ չկարողացան տանել աշխատեցին ոչնչացնել կամ անպէտք դարձնել։
Թիւրքերի գնալով խոշոր չափով ընդարձակուեց Հանրապետութեան տերիտորիան եւ նսեմացաւ վտանգը արտաքին բարդութիւններից։ Բայց միաժամանակ նոր հոգսեր բարդացան կառավարութեան վրայ, որովհետեւ պէտք էր կարգ եւ ապահովութիւն հաստատել նոր կցուած շրջանների մէջ, խնամել ու կերակրել այդ նոր շրջանների թալանուած ու սոված ազգա բնակութիւնը։
Այսպիսի պայմանների մէջ էր, որ ապրեց Հանրապետութիւնը իր կեանքի առաջին տարին։
Հայ ցեղին յատուկ եռանդով ու տոկունութեամբ սկսեց ու տարաւ աշխատանքը Հայաստանի կառավարութիւնը։
Ռուսական յեղափոխութեան այն եռուն շրջանի մէջ շատ գայթակղիչ էին նորակազմ պետութիւնների համար այդ յեղափոխութեան յայտարարած սոցիալիստական լոզունգները։ Բայց Հայաստանի կառավարութիւնը չգրաւուեց այդ լոզունգներով։ Նա սկզբից եւ եթ ըմբռնեց երկրի իրական, անյետաձգէլի կարիքները եւ վարեց զգաստ, րէալ քաղաքականութիւն։
Փրկել ժոդովուրդը բնաջնջումից, հաստատել տարրական իրաւակարգ եւ հիմք դնել Հայաստանի անկախութեան այսպէս հասկացաւ կառավարութիւնը իր կոչումը, այս յայտարարութիւնը բերեց նա պարլամենտ եւ ստացաւ նրա հաւանութիւնը։ Համաձայն այս պրոգրամի, կառավարութեան գործունեութիւնը մի տարուայ շրջանում եղաւ հետեւեալը.
Կեանքի եւ գոյքի, ինչպէս նաեւ հաղորդակցութիւնների սպահովութեան համար կազմակերպուեց կենտրոնական եւ տեղական ոստիկանութիւն։
Վերակազմուեցին դատական հիմնարկությունները եւ վերսկսուեց կանոնաւոր դատավարութիւն։
Վերակազմուեց բանակը, թուով փոքր, բայց զօրեղ ոգով եւ կարգապահութեամբ։
Վերաբացուեցին դպրոցները։
Կանոնաւորուեց փոստային. հեռագրական եւ հեռախօսական հաշորդակցութիւնները, որքան դա հնարին էր նիւթականապէս։
Կարգաւորուեց նաեւ որոշ չափով երկաթուղային հաղորդակցութիւնը, որ համարեա անհնարին էր դառել թիւրքերի աւերումից յետոյ ու շահական կազմի (շոքեկառքերի ու վագոնների) պակասութեան պատճառով։
Կարգի բերուեց ֆինանսական սիստեմը, կազմակերպուեցին հարկահանական օրգաններր պետական հասոյթները կանոնաւոր կերպով ստանալու համար։
Մասամբ վերականգնեցրուին, մասամբ նոր կազմակերպուէցին բժշկա-սանիտարական հիմնարկութիւններ եւ հաստատութիւններ էպիդեմիական հիւանդութիւնների դէմ կռուելու համար։
Իսկ ամէնից մեծ եռանդ եւ աշխատանք նուիրուեց սոված ժողովրդի պարէնաւորման, աշխատանքի անընդունակների խնամատարութեան եւ աւերուած տնտեսութիւնների վերականգնման գործէն. պետական բիւջէի կիսից աւելը ծախսուած է այս կարգի պէտքերի համար։
Կառավարութեան աշխատանքի արդիւնքը շատ հեռու է բաւարար լինելուց. կան բազմաթիւ եւ աղաղակող կարիններ, որ տակաւին սպասում են լրացման։ Բայց եթէ նկատի առնել այն բացառիկ դժար պայմանները, որի մէջ դրուած էր կառավարութիւնը, երկրի քայքայուած վիճակը եւ նիւթական միջոցների ծայրայեղ պակասութիւնը, չափազանցութիւն չի լինի ասել, թէ արդիւնքները եղել են աւելի, քան կարելի էր պահանջել ու սպառեր Հանրապետութեան միամեայ կեանքը միանգամայն համոզեցուցիչ ապացոյց է, որ նա ընդունակ է ինքնուրոյն գոյութեան եւ հայ ցեղը ինքնավարութեան։
Հայաստանում կային, մասամբ կան եւ այսօր, այն բոլոր պայմանները, որ առաջ են բերում մի երկրի մէջ անիշխանութիւն եւ ծայրայեղ մասսային ցնցումներ։
Բայց Հայաստանը ազատ մնաց թէ մէկից, թէ միւսից։
Հայսատանի մէջ արդէն հաստատուած է իրաւակարգ եւ կանոնաւոր պետական կեանք։ Օրէնքները յարզւում են, պետական մեքանիզմը գործում է անարգել եւ այնքան արդիւնաւէտ, որքան թոյլ են տալիս նրա նիւթական միջոցները կեանքի եւ զոյքի անձեռնմխելիութիւնը Հայաստւսնում այսօր ապահովուած Է աւելի, քան այդ եղել է նախկին ռուսական րեժիմի տակ։ ժողովուրդը շատ շուտ ըմբռնեց դեմոկրատիկական կարգերը, գնահատեց այն եւ ամենայն վստահութիւն ցոյց տուեց դէպի իր կառավարութիւնը։ Զօրքերը չնայած որ ծայրայեղօրէն յոգնած էին անվերջ կռիւներից եւ ենթակայ ամէն տեսակ զրկանքների, մնացին միշտ կարգապահ ու հնազանդ կառավարութեան։ Բանուորական զոյգերի եւ գործադուլների ոչ մի դէպք տեղի չունեցաւ Հայաստանում։
ժողովուրդը մերկ, քաղցած ու տնազուրկ ցոյց տուեց գիտակցութեան եւ հայրենասիրութեան մի անսպասելի բարձը աստիճան։ Անկախ Հայաստանի գաղափարը այնքան ոգեւորած է նրան, որ այդ անկախութիւնը ամրապնդելու համար նա պատրաստ է ենթարկուել անտրտունջ ամենածանր զրկանքների, ամենամեծ զոհաբերութիւնների։ Մի սքանչելի բնազդով նա ըմբռնել է կատարուող ակտի ամբողջ մեծութիւնը եւ ամէն կերպ զգուշանում է դժարացնել նորածին պետութեան առանց այն էլ խիստ դժար դրութիւնը ժողովուրդի այս գիտակցութեամբ եւ հայրենասիրութեամբ միայն կարելի է բացատրել այն որ Հանրապետութիւնը իր կեանքի առաջի տարին այնպիսի դժոխային պայմանների մէջ ապրեց առանց ներքին ցնցումների ու խռովութիւնների եւ կառավարութիւնը հնարաւորութիւն ունեցաւ իրաւակարգ հաստատել երկրում:
XI ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔԸ
XI ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԻՔԸ
Հայաստան երկիրը եւ հայ ազգը ունեն բոլոր տուեալները սեփական պետութիւն կազմելու համար։
Երկիրը հարուստ է ամէն տեսակ բնական հարստութիւններով, իսկ ժողովուրդը ընդունակ է ամենաբարձր քաղաքակրթութեան, օրինապահ է, աշխատասէր, ձեռներէց ու խնայող։ Կայ տոկուն եւ առողջ գիւղացիութիւն, սերտ կապուած հողի հետ, վարժ գիւղատնտեսական բոլոր տեսակ աշխատանքների։ Կան բազմաթիւ արհեստաւորներ, որոնք թէ Անդրկովկասում եւ թէ մանաւանղ Ասիական Թիւրքիայում, դարերից ի վեր, պահում են իրանց ձեռքում այդ երկիրների համարեա ամբողջ մանր արհեստը։ Կայ խոշոր վաճառականների եւ արդիւնաբերողների մի զօրեղ դաս, որը փաստորէն ապացուցել է որ ընդունակ է վարել արդիւնաբերութեան եւ վաճառականութեան գործը քաղաքակիրթ ազգերի լայն չափերով։ Կայ բազմաթիւ մտաւորականութիւն, ռուսական եւ եւրոպական համալսարաններում կրթութիւն ստացած հազարաւոր մասնագէտներ, պետական ու վարչական աշխատանքի վարժ մարդիկ։ Կայ վերջապէս ռուսական բանակի մէջ կրթութիւն ստացած զինուորականութիւն, ամէն աստիճանի օֆիցերներ եւ զինուորներ, մի ուժեղ, բարեկիրթ եւ կարգապահ բանակ կազմելու համար։
Երկրի տնտեսական ու ֆինանտսկան ապագան միանգամայն ապահով է։ Արդէն ներկայ Հանրապետութիւնը իր ամենածանր վիճակի մէջ, քանդւած ու աւերուած երկրում ծածկում է լիովին պետութեան սովորական ծախսերը սովորական հասոյթներով։ Նոյնը էր եւ պատերազմիդ առաջ, ռուսական րեժիմի ժամանակ, երբ Հայաստանի վրայ արուած պետական ծախսերը աւելի քիչ էին, քան նոյն երկրից ստացուած պետական հասոյթները։ Պաշտօնական երկաթուղային ստատիստիկայի համաձայն, Հայաստան ներմուծուող ապրանքների ընդհանուր արժէքը պակաս էր, քան նոյն երկրից արտահանուող ապրանքների արժէքը, այսինքն Հայաստանը արդիւնաբերում էր աւելի, քան սպառում։ Գիւղատնտեսութիւնը Հայաստանի մէջ ցոյց է տալիս ակներեւ տենդանս անցնելու աւելի բարձր ու թանկարժէք մշակոյթների, եթէ Հայասաանը ստանամ էր իրան հարկաւոր հացի մի մասը դրսից հարաւային Ռուսաստանից դրա փոխարէն արտահանում էր բրինձ, բամբակ, շերամ, պանիր, իւղ, պտուղներ, գինի, ալկոհոլ:
Հայաստանը ունի բոլոր հնարաւորութիւնները սեփական պետական կեանքով ապրելու։ Հարկաւոր է միայն, որ այս ճգնաժամին, պետութիւնը հիմնելու այս առաջի շրջանում, մի բարեացակամ արտաքին ոյժ օգնի նրան կազմակերպելու եւ օգտագործելու տուեալ հնարաւորութիւնները։ Հայաստանի պահանջները շատ աւելի պակաս են, քան եղել են անցեալում որեւէ նորակազմ պետութեան պահանջներ։ Արդէն այսօր Հայաստանը կազմակերպուած է ու պատրաստ պետական կեանքի աւելի, քան եղել են Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան կամ Ռումանիան իրանց գոյութեան առաջի տարիներում։ Հայաստանը կարիք ունի արտաքին օգնութեան շատ աւելի համեստ չափերով, քան ունեցել են անցեալում այդ պետութիւները։
Բայց այդ սահմանափակ օգնութիւնը պէտք է արուի, ու անյապաղ, պէտք է արուի յանուն արդարութեան եւ քաղաքակրթութեան։
Հայաստանը սպասում է այդ օգնութիւնը քաղաքակիրթ պետութիւնից եւ ամէնից առաջ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայից ու նրա կառավարութիւնից, որ արդէն այնքան փայլուն ապացոյցներ են տուել իրանց բարձր բարեացակամութեանը հայ ցեղի հանդէպ։
Անրհրաժեշտ է առաջի հերթին ճանաչել փաստօրէն գոյութիւն ունեցող Հանրապետութիւնը եւ նրա կառավարութիւնը, անհրաժեշտ է ստեղծել միջազգային իրաւական գրութիւն այդ Հանրապետութեան համար։ Դա անհրաժեշտ է անել առանց մի օր ուշացնելու, որպէսզի Հայաստանի կառավարութիւնը ժողովուրդը սովամահից փրկելու եւ երկրի աւերուած տնտեսութիւնը վերականգնեցնելու համար հնարաւորութիւն ունենայ արտաքին փոխառնութիւն անելու։
Ապա անհրաժեշտ է մտցնել Հայաստան մի փոքրաթիւ բանակ Միացեալ Նահանգների դրօշակի տակ։ Դա անհրաժեշտ է Հանրապետութեան սահմանների վրայ խաղաղութիւնը վերականգնեցնելու եւ նորանոր արիւնահեղութիւների առաջը առնելու համար, անհրաժեշտ է այդ նաեւ երկաթուղային հաղորդակցութիւնները ապահովելու համար։
Զուգընթացաբար հարկաւոր է. ա) օգնել Հայաստանի կառավարութեանը մի համեստ գումարի արտաքին փոխառնութիւն կնքել երկրի ան յետաձգելի պէտքի համար եւ բ) նիւթապէս ապահովել հայկական բանակի պահպանումը մէկ կամ երկու տարի ժամանակով։
Այս է այն անմիջական օգնութիւնը, որ սպասում է Հանրապետութիւնը Միացեալ Նահանգներից։
Մնում է մի խոշոր հարց: Հայաստանի ամբողջացումը, ներկայ Հանրապետութեան եւ նախկին թիւրքահայ վիլայէթների միացումը մի ընդհանուր պետական կազմի մէջ։ Այս հարցը դրուած է իր ամբողջութեամբ խաղաղութեան կոնցրէսի առաջ եւ ամբողջ հայ ազգը սրտատրոփ՝ լի յոյսերով ու հաւատով սպասամ է Միացեալ Նահանցների հեղինակաւոր խօսքին, հաստատ գիտենալով, որ այդ բարեացակամ խօսքը ամենամեծ գրաւականը պիտի լինի հարցի բարեյաջող լուծման։
- ↑ 1914 թուականին Վրաստանի, Ազրբէյջանի եւ Հայաստանի մաքսային տուրքը եղել է. 4.589.000 ռուսական ռուբլի (2.354.000 դոլլար)։ Դրա 1/4, ուրեմն մօտ 600.000 դոլլար պէտք է հաշուել Հայաստանի վրայ։