Հայաստանի անկախության հռչակագիր (1918)
Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիր (1918) |
Յայտարարութիւն
Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի եւ Ազրբէջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւնը։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարութիւն՝ Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար։
Հայոց Ազգային Խորհուրդ
1918թ․ մայիսի 30․
Թիֆլիս