Հայաստան

Հայաստան


Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.
— Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.
— Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.
— Ջարդն է, դուռըդ բաց: