Գարնանը՝ խիտ եղեգնուտով,
Ամռանն՝ երկար բարդու շարքով,
Աշնանը՝ գորշ մեգի տակին,
Ձըմռան՝ ճերմակ ափերի մեջ։
Ու ապրում էր երգիչն էնտեղ,
Թավազենթի պերճ հովիտում,
60
Ճոխ մարգերի լըռության մեջ։
Էնտեղ երգեց նա էս երգը,
Անուշ երգը Հայավաթի,
Թե ինչպես նա ծնվեց, ապրեց,
Ու ինչպես էր ճգնում, տանջվում,
Քարոզում էր ու համոզում,
Որ երջանիկ դարձնի մարդին,
Որ բարձրացնի ժողովրրդին։
Ով սիրում է բընությունը
Ու մարգերում լույսն արևի,
70
Սիրում ստվերն անտառների,
Սիրում հովը տերևներում,
Եվ անձրևը, և փոթորիկ,
Եվ սահանքը մեծ գետերի,
Եվ կայծակը սարերի մեջ,
Թավուտներում սոճիների,
Նա կըլսի էս զըրույցը,
Չըքնաղ երգը Հայավաթի։
Ով սիրում է ժողովըրդի
Լեգենդներն ու բալլադները,
80
Որոնք, ինչպես հեռու ձայներ,
Կանչում են, որ ականջ դընենք,
Ու խոսում են պա՛րզ, մանկաբար,
Որ Հազիվ է մարդ որոշում՝
Ե՞րգ է արդյոք թե պատմություն,
Ականջ կանի նա հաճույքով
Էս հնդկական հին զըրույցին,
Խաղաղ երգին Հայավաթի։