Հայատառ թուրքերենը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 191
ծ. ― էջ 601

կարդալ, մենք նրանցը։ Սրանով կհեշտանա լեզվի, մտքի, ոգու փոխադարձ ազդեցությունը երկու կողմից էլ։ Եվ անշուշտ, որ ազգը, որ լեզուն, որ գրականությունը ավելի ուժեղ է, նա էլ ավելի է ազդելու իրենից թույլի վրա ու հետզհետե, իհարկե, դարերի ընթացքում, ձուլելու է իր հետ։ Մի գործ, որ առանց էն էլ կատարվում է, բայց դանդաղ, իսկ սրանով ավելի կհեշտանա ու ավելի արագ կկատարվի։

Բայց սրա դեմ մենք ի՞նչ կարող ենք ասել կամ անել։ Ոչինչ։ Ոչ ապաքեն էսպեսով կատարվում է ազգերի մեծ միության գործը։ Եվ գեղեցիկ է նա ու ցանկալի։ Մի բան, որ հին ժամանակները դժար էր կատարվում, որովհետև ազգերի հարաբերությունները է՛լ ավելի դժար էր, իսկ նոր ժամանակներում էնքան արագ է կատարվում, որ էս կամ էն առաջադեմ ժողովրդի մի սերունդը իր լեզվով, սովորություններով, նիստ ու կացով, ուտելիքով, հագնելիքով նկատելի կերպով տարբերվում է իր նախորդ սերունդից, և որքան տարբերվում է նրանից, էնքան նմանում է իր հարևան ժողովուրդներին։ Իհարկե, հեշտ ու դժար փոխվելիք բաներ կան. օրինակ, գլխարկն ավելի հեշտ կփոխվի, քան գլուխը, և վերջապես, էնպես առանձնահատկություններ էլ կլինին, որ կապված են կլիմայի և բնության այլ երևույթների հետ ու գուցե երբեք չեն փոխվելու։

Ասելս էն է, որ կուլտուրական մաքառումից փախչելը ապարդյուն բան է, էդ տեսակ խեղճը իրեն չի կարողանալու ընդմիշտ պատսպարի ոչ մի ցանկապատի ետև։ Կուլտուրաների ու գաղափարների ազդեցությունները ոչ մի ցանկապատ չեն ճանաչում։ Նրանք միշտ տարածվել են հողմի հետ։ Իսկ այժմ, որ երկաթուղու, հեռագրի ու հեռախոսի նման հողմից արագ միջոցներ էլ են հայտնվել, ի՞նչ եք անելու։ Մանավանդ որ դա համաշխարհային օրենք է և տանում է դեպի լույսը, դեպի լայնը, դեպի մեծը, դեպի ընդհանուրը։

Կուլտուրաների, լեզուների, օրենքների ու սովորությունների ազդեցությունները, ճիշտ է, ցավեցնում են, տգեղ են, պախարակելի են, բայց էն ժամանակ, երբ կատարվում են բռնությունով, ֆիզիկական ուժով։ Մի բան, որ տգեղ լինելով հանդերձ, միաժամանակ անմիտ է, որովհետև տանում է