Բովանդակութիւն Հայբուսակ - Աալուսան

Ղևոնդ Ալիշան

Աբարբիոն
[10]
1․ Աալուսան կամ Այալուսան

Ամիրտոլվաթայ բառագրոց առաջին բառն է, նոյնպէս և իպն Պէյթարի՝ ուսկից առած է․ իսկ սա ի յունականէն Ալի՛սսա, կամ ի լատինէ Allysum, որ է ուսուﬓական անունն, փռանկերէն ալ Alysson․ Ինչ տեսակ բոյս ըլլալը պիտի իմացընէ (երբ այբբենից կարգն հասնի) հայերէն շնորհաւոր անունն Վասվսուկ, որոյ համանիշ է անշնորհք անուն մ՚ալ, Իշաքեղ։