Ագարակի խոտ Հայբուսակ - Ագռաւի թուր

Ղևոնդ Ալիշան

Ագռաւի ծաղիկ
[10]
5. Ագռաւի թուր

Ի գիրս չեմ հանդիպած, բայց արաբերէնի թարգմանութեամբ յիշուի յԱմիրտոլվաթ, Սէյֆ էլ-ղօրապ․ այս ալ ըստ յունական Քսիֆիոն բառէն , որ նոյնպէս թուր կը նշանակէ, ինչպէս և լատին անունն Gladiolus, ուսկից փռանկն Glayeul․ Ամիրտոլվաթ ուրիշ արաբացի անուններ ալ յիշէ, ինչպէս Տուրխուլ, փոխանակ [11]գրելու Տուրհաուլի دورحولی, և կ՚ըսէ ըստ Պէյթարի, «ինքն ի վայրի Սուսանին ազգէն է, որ Հելլենացիքն Քասխիուն (Քսիֆիոն) կ՚ասեն․ և ինքն Տահվաստն է»։ — Պէյթար ալ ուրիշ անուներով կու ստորագրէ ինչպէս, Տալապութ, دلبوت Նաֆուխ, զոր յիշէ և Ամիրտոլվաթ, նոր անուն մ՚ալ աւելցընելով։ Նաֆուխ, որ է Տիլէօտ․ և այս օտարոտի անուան տակ կու ստորագրէ․ «Ինքն կարմիր Սուսանն է, որ թուրքն Քաքլիկ չիկտամի, և ոմանք ի թուրքացն Ղուզղուն ղլիճի[1] ասեն, և տերեւն ի թուր կու նմանի. և միրգ ունի ի բոլորն․ և մէկ կանգուն ի գետնէն ի վեր կու ելանէ․ և երկու տակ ունի՝ մէկն ի վերայ մէկին հեծած. մանր սոխ կու նմանի, և ներքեւինն թոռմած և վերեւինն ի լի կու լինի և գէր. և թէ զան վերի տակն գինով և խնկով սպեղանի առնես և յանձն օծես՝ օգտէ հերքունին». (թուրք․ թէմրէկի հիւանդութիւն, իբրեւ բորոտութիւն)։

Տողատակեր խմբագրել

  1. Ղուզղուն՝ արծուի տեսակ բարձր թռչող հաւ մ՚է, հայերէն ոսկրկուլ կոչուածն համարուի։ Ամիրդոլվաթ այս անունը կու հիշէ արաբաց Նասր բառին տակ․ «Որ թուրքն Կարկազ (Քէրքէզ) կ՚ասէ, և հայն Ոսկրկուլ․ և այսոր պատմութիւնն մէկն այն է, որ քան զայս բարձր թռչնող ձագ չկայ․ և մէկ օրն յարեւելիս մինչեւ արեւմուտս երթայ և դարձեալ կու դառնայ․ և այլ որ զարմանալի իﬓ այս է, որ քանի ի հեռու տեղ մեռածի ﬕս ուտէ, նա այն օրն պիտի որ երթայ զիր բունն (բոյն), և զիր ձագն գանու»։