Հայբուսակ/Ագռաւի ճանկ
Բժշկարանք ոմանք համառօտ կ՚ըսեն, «Խոտ է, երեք տերեւ ունի, միջինն երկան և քովինն կարճ»։ — «Մայիսն կը բուսնի այս խոտս․ դեղին ծաղիկ ունի»։ Իսկ Ամիրտոլվաթ ի կարգին յիշելով այս երկու հոմանիշ անունները, որ է Ըռիձ իլ-ղուրապ, մեկնութիւնը կու տայ Ատրիլալ կամ Աատրիլալ անուան տակ, որ է Թրիլալ կամ Աաթրիլալ آاطریلال ըստ Պէյթարի․ «Թուրքն Խլել ասէ, բայց չէ ստոյգ, և Ղուզղուն այաղի կ՚ասեն․ և ինքն ամենայն դիմօք ի Սամիթ կու նմանի․ բայց ծաղիկն սպիտակ է։ Եւ այլ կու ասեն, թէ հունդն նման է կարոսի հընդին, և խիստ լեղի է, եւ կապուտգոյն, և կայ որ կանաչ քիչ մի մեծկակ է. այն է Այաէռրիրսփ ղալպն․ և այն որ կապուտն է՝ Այատրիլալի Մըսրին է (Եգիպտական)․ և Ըռիճ իլ ղուրապ կու ասեն, որ է հայերէն Ագռաւու ճանկ է, և Ճուզվի շէյիտան (ալ) կ՚ասեն ». փոխանակ գրելոյ ճէզրի շէյդան ըստ Պէյթարայ, որ նշանակէ Սատանի Ստեպղին (Թ․ Հավուճ)։—Դարձեալ գրէ․ «Ագռաւի ոտք․ ի գետնէն ի վեր մէկ թիզ կ՚ելնէ, և երեք երեք տերեւ ունի․ նման է Կոտման տերեւին․ այն տերեւն որ ի մէջն՝ երկընկեկ է քան զերկունքն, և երկու քովին կարճ լինի․ նման է ագռաւի ոտաց»։ Պէյթար զանազանէ իր Աաթիրլալ կոչածը, (զոր թարգմանիչն փռանկ Ptychotis verticillata անուանէ ի լատինն), բուն Ագռաւիճանկէն (Ռիձ իլ-ղուրապ), զոր կոչէ ի լատինն Lotus Ornithopodiodes.