Հայբուսակ/Ազատդրախտ
Յայտ է ձայնէն որ Պարսից լեզուով է, Ազատ տիրէխթ, և մեծ ծառ նշանակէ․ նոյն անունն ըեդունած է և ուսուﬓական լեզուն կամ Եւրոպացիք, Melia Azadirach․ այս անուամբ կու ստորագրէ և Ամիրտոլվաթ ըստ Պէյթարայ․ «Ինքն մէկ մեծ ծառ է, միրգ ունի որ ի կաղին կու նմանի․․․․ լաւն այն է որ յածուենիքն բուսնի։ Իպն (Պէյթար) ասէ թէ իր ծառն նման է Ալուճին ծառին, և միրգն ալ ի ալոճու կու նմանի․ բայց ի մրգէն մի՛ ուտեր, ﬖասակար է, կու սպաննէ․ և թէ զծաղիկն հոավրաս՝ զըղեղան կալուածն բանայ։․․․ Մէնհաճին[1] տէրն ասեր է, թէ Սպաննող է. և մեք փորձեցաք որ չէ հանցգուն, և իր պտուղն քիչ մի քաղցրութիւն ունի․ և Մինհաճին տէրն ասէ՝ թէ խիստ լեղի է․ և չէ այսպէս։ Եւ իր տերեւն զմազն կու երկընցընէ, թէ զգլուխն իրմով լվանաս»։ — Այս երկու վկայութեանց հակասութիւնը թողլով նոր փորձողաց ստուգել, յիշենք որ մեր բժշկապետն այս ծառին այլեւայլ արեւելեայ անուններն ալ գրէ․ որոցմէ զատ յԱսորիս ալ Ճէրուտ կոչուի։ Բայց մեզի աﬔնէն կարեւորն է ﬔր իրմէ վերջի բժշկապետին՝ Ասարայ՝ յայանածը, թէ Խորենացւոյ Աշխարհագրութեան մէջ Արաբիոյ բուսոց կարգը դրուածն Խախակ՝ այս Ազատտիրախտ ծառն է․ ինքն ի՞նչպէս ստուգեր է արդեօք։ — Փռանկ կ՚անուանեն բաց յուսուﬓականէն նաեւ Arbre saint․ Arbre à Chapelet․ ըստ այսմ և Թուրքք (ըստ Պալատցի Տիրացու Գէորգայ Տէր Յովհաննիսեան՝) Թեսպիհ աղաձի։
Տողատակեր
խմբագրել- ↑ Էպն Ճէզլա Պաղտատցի գիտուն բժիշկն ԺԱ դարու, մարդուս սննդեան հարկաւոր և դեղոս բառագիրք ﬕ շինած է Մէնհաճ կոչելով, որ նշանակէ՝ շիտակ կամ արքունի ճանապարհ․ Ամիրտոլվաթ շատ անգամ կու յիշէ զսա, Մինհաճին տէրն կամ գրողն անուանելով։