Հայբուսակ - Ալաժարի
18. Ալաժարի կամ Ալաժահրի

Մշեցոց շատ ծանօթ բոյս կամ թուփ մ՚է․ գընձի նման մանր պտուղ կու բերէ, զոր չորցուցած աղալով՝ դեղին ներկ կու հանեն, մորթ գունաւորելու։ Աﬕրտոլվաթայ անծանօթ Է այս բոյսս , բայց իրմէ քիչ ﬕ հին հեղինակ, Մատթէոս Վ. աշակերտ Գրիգորի Տաթեւացւոյ , իր Վեցօրէից ﬔկնութեան գրոց մէջ (Գլ. Ի) կ՚ըսէ․ «Աﬔնայն բոյսք բնական որակ ունին կանաչ․ և այսմ գունոյ պատճառ ուսանիմք ի ներկոցէ անտի․ քանզի զՏորունն (որոյ ցեղէն է Ալաժահրին ալ) և զԼեղակն յիրար խառնեն, այսինքն զսեաւն և զկարմիրն, ծնանի լուրջ (գոյն)․ իսկ յորժամ յԱլաժահրն ձգեն՝ որ է դհղին, կանչի (կանաչանայ)․ և նիւթն բնական սպիտակ լինի»։ — Եւրոպացիք ալ այս անուամբ կոչեն Alizari, այլ և Արեւելեան Տօրուն։