Հայբուսակ/Ալոճի
Պտուղն ալ Ալոճ, կամ Ալուճ, ինչպէս կ՚ անուանեն և Թուրքք՝ Հալըճ․ հայերէն հնագոյն և հարազատ անունն է Սնձենի կամ Սնձնի․ բայց պտուղը պէտք չէ շփոթել Սինձի հետ, որ զատ բոյս կամ բանջար մ՚ է․ ինչպէս նաեւ Ալոճ պտուղն ալ ընդ Ալուճ բուսոյ։ Վաստակոց գիրքն երկու անուանքն ալ մէկտեղ յիշէ (Գլ․ ՄԽԵ), «Վասն Սերկեւելի և Սնձնենեաց՝ որ է Ալռւճ․» ուրիշ տեղ ալ (ՄԻԸ), «Տունկք՝ որ ի չաչի ջանջխէ լինին (այսինքն ճիւղէ ﬕ առաջ եկած) այսոքիկ են, Խնձորենի, Կեռասենի, Սնձնի, Նռնենի, և այլ այսպիսիք»։ — Լ․ Azerolus․ Փ․ Azérolier, կ՚ ըսեն նաեւ Pomette de doux closes․ Ռ․ Азероловое дерево․ հայերէն ալ կ՚ ըսուի Վայրի խնձոր, ուրիշ լեգուաց մէջ ալ Լէռան Խնձոր․ ինչպէս նաեւ արաբերէն, ըստ Ամիրտ․ «Զարուրի ճապալի, որ է Վայրի խնձորն, որ է Ալուճն, որ հայերէն բառով Սինձն», և այլն։ Թողումք ուրեﬓ այս բառին ներքեւ յիչել իր ուրիշ բացաարութիւնն ալ․ իսկ հօս յիշենք նոյն անուամբ տարբեր ցեղի՝ բոյս մ՚ ալ, որ է Ալուճ։