Հայբուսակ - Ախախիա
28. * Ախախիա կամ Աղաղիա․

Արաբերէն ալ այսպէս կոչուած, ըստ Լ․ Փ․ Acacia, Ռ․ Акацia, ի յոյն α'χη բառէ որ է սուր կամ փուշ, ծառին փշուտ ըլլալուն համար, ինչպէս վկայութիւն բերէ Ամիրտոլվաթ ի Գալիենոսէ, որ ասէ, թէ «Փուշ ալ ունի և խէժ ալ ունի»․ բայց ինքն՝ ըստ Պէյթարի զԱղաղիա համարի քամուք կամ հոյզ Ղարազ կամ Ղարատ ըսուած ծառի․ «և ոմանք ասեն թէ խառնուպին ծառին (Եղջիւրենի) ըռուպն է, և Ղարազին՝ պարսկերէն Քարզ կ՚ասեն (այսպէս Պէյթար ալ, قرظ) և Ղուլղուկ կ՚ասեն»։ Բայց երբ կարգն գայ ի Ղուլղուլ՝ չի յիշել զԱղաղիա, այլ ստորագրութեամբն կ՚իմացընէ որ նա Կասիա ծառն, Cassia։ — Աղաղիայի տեղ ոմանք հիմայ Կակիա կ՚ըսեն․ իսկ Յ․ Աթանասեան Հակակ, չգիտեմ նմանցնելով թէ ի լրոյ։