Հայբուսակ - Ախիոն
30. * Ախիոն.

Այս այլ յոյն Է՛խիս (Ε'χις) բառէն ծագած է, որ վիշապ նշանակէ, և անոր նմանութենէն Վիշապագլուխ կոչած են, ինչպէս թուրքարէն ալ անուանի, ըստ Ամիրտ․ «Յաֆի[1] Եըլան պաշի, այնոր համար որ պտուղն ի յայն կու նմանի. և ինքն խոտ մ՚է որ երկան տերեւնի ունի, և ի վրայ փշեր ունի, և ամէն տերեւի տակ դեղին ծաղիկ ունի. և իր տակն քան զմատն այլ բարակ կու լինի և սեւ», և այլն։ — Լ․ Echium․ Փ․ Vipérine․ Համանիշ կամ համանման անուամբ Վիշապուկ բոյս ﬕ յիշուի ի Հայս, բայց նո՞յն է թէ օտարացեղ, ստուգելի է։

Տողատակեր

խմբագրել
  1. Կարծեմ Եակէ, որ նշանաէ պակաս, իբր սուտ վիշապագլուխ։