Ախունա Հայբուսակ - Ախրիզան

Ղևոնդ Ալիշան

Ածար
[17]
35․ Ախրիզան

Ահա գեզեցիկ անուն մի՝ զոր կ՚ընծայէ մեզ Մխիթար Գոշ իր Առակաց մէջ, (թիւ ԻԶ և ԻԷ), իմացընելով գեղեցկագոյն ծաղկանց մէկն ըլլալը, վասն զի կ՚ըսէ. «Կամեցան (բոյսք) ինքեանց կարգել թագաւորութիւն․․ ոմանք ասէին զՇուշան լինել, և այլք գԱխրիզան, և բազումք զՀամասպրան, և ամենեցուն հաճոյ թուեցաւ լինել զՀամասպրանն»․ (ի՞նչ կերպով արդեօք կ՚ընտրէին ծաղկունք [18]իրենց գլխաւորները)։ Առակախօսն յետոյ քանի մի մութ նշաններ ալ կու տայ ծաղկին յատկութեանց․ «Ախրիզանն երիս ունելով կենդանութիւն յարմատս»?․․ իսկ բուսոց թագաւորն (Համասպրամ) «Ընդ ինքեամբ անյայտ եւ զԱխրիզանն արար, լուսով նշանի ի գիշերի գտանիլ… և ասէ . Գիտէք, զի միանգամայն անյայտ ոչ լինիմ, այլ երեւիմ ազօթիւք և պահօք՝ խնդրողացն․ նոյնպէս և զԱխրիզանն արարի, զի մի՛ դիւրարհամարհելի լինիցիմք՝ դիւրագտանելի լեալք»։ Խնդրեմք ի բուսաբանից որ իմացընեն մեզ՝ թէ կա՞ն ծաղկներ՝ որ ի գիշերի փնառուին, կամ ի գիշերի յայտնուին․ գուցէ ըլլան անոնք որ ի գիշերի կու բացուին, ինչպէս Mirabilis Jalapa, Փ․ Belle de nuit, կէճէ սէֆա Թուրքաց. կամ՝ անուշահոտն Pelargonium triste, որ՝ Տխուր Արագլակտուց թարգմանուի, և գիշերուան դէմ կու բուրէ։ — Ստ․ Շէհրիման իբրեւ ծանօթ կու նկարագրէ զԱխրիզան, բոյս մի 1½ ոտնաչափ բարձր, տերեւներն ուռենւոյ նման, թանձր և կանաչ, ծաղիկն բաժակաձեւ դեղին ծիրանեգոյն կամ կապոյտ գծերով, որով ճաճանչաւոր կ՚երեւի. լատին անունն ալ կու տայ Tripolium․ բայց այս անուամբ բոյս չեն յիշեր բուսաբանք․ թերեւս ըլլայ Tropœolum, զոր Փռանկք Capucine կոչեն և Ռ․ Настуртсій․ ասոր՝ յիրաւի՝ ոչ միայն տերեւն, ծաղիկն և պտուղն գեղեցկաձեւք են, այլ և արշալուսէ առաջ վերջալուսէ ետեւ. կու ցոլկըտայ կամ փայլփայլի, ըստ քննութեան բնաբանից՝ իր մէջ փոսփորային կամ ծծմբային տարր ունենալով․ եւ այսպէս կըրնայ Ախրիզան մ՚ըլլալ. միայն տարակոյս ﬓայ այո, որ բոյսս՝ երկու կամ երեք դար առաջ ﬕայն Ամերիկոյ Բերու երկրէն յԵւրոպա մտեր և ծանօթացեր է, թէ և ոմանք կարծեր են թէ ի Հնդկաստանէ ալ բերուած ըլլայ․ իսկ թէ գտուի՞ մեր երկրին մէջ ալ բնական կամ եկամուտ, դեռ քենելի է։