Հայբուսակ - Ականդուկ
38․ Ականդուկ

Անծանօթ և շատ ստուգելի բոյս կամ նիւթ ﬕ կ՚երեւի, ﬔր հին բժշկարանն (ԺԳ դարու գրուած) կ՚ըսէ. «Անակցանի՝ (առանց գործիքի) ակռայ հանել (ոյ համար), Թեղոյ-տակի կեղեւ և Ականդուկ՝ մանր աղա, և ի քացախն լից և խառնէ, եւ կա՛լ յարեւն՝ որ թանձրանայ , և դի՛ր ի վերայ ատամանն՝ որ շարժի, և հանէ»։