Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Պարզ և բաղադրեալ նախադասութիւններ

ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախադասութիւններն ըստ կազմութեան լինում են պարզ և բարդ։

Պարզ կոչւում են այն նախադասութիւնները, որ ունի մի ենթակայ և մի ստորոգեալ։ Այսինքն արտայայտում է մի պարզ միտք. օրինակ՝ Մի համար-ձակ միտք անցաւ աւազակի գլխով։

Բարդ կոչւում է այն նախադասութիւնը, որ ունի մէկից աւելի ենթականեր և ստորոգեալներ. օր.՝ Զինւորականը մօտալուտ վտանգը իմացաւ միայն այն ժամանակ, երբ որոտաց թշնամու կրակոցը և գնդակը սուլելով անցաւ գլխի վրայով։

Որոշել այս բարդ նախադասութեան ենթակաները և ստորոգեալները։ Կարդալ դասագրքից մի գլուխ և որոշել իւրաքանչիւր նախադասութեան տեսակը (պարզ է, թէ բարդ)։

Գրել պարզ և բարդ նախադասութիւններ և վերլուծել ըստ նախադասու-թեան անդամների։