Հայի աչքեր

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ



Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սեւ ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սեւ վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լոյսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպէս խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջուող մարդու համար լացող,
Տարին միայն մի oր պայծառ:

Լոյսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպէս խնդուն:

Հայի աչքեր` ջահեր յոյսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացուել է դուռն արշալոյսի`
Շողով լցրել երկիրը մեր:

Լոյսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպէս խնդուն: