Հույն-թուրքական պատերազմներ Հույս

Աղբյուր՝ Հայկական համառոտ հանրագիտարան

Հունաբան դպրոց



«ՀՈՒՅՍ», ազգային, կրոնական, բարոյական, իմաստասիրական և բանասիրական ամսագիր: Արմաշի Ս.Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն: Լույս է տեսել 1864-77-ին, Արմաշում, խմբագիր՝ Խ.Աշըքյան: Տպագրել է կրոնաբարոյախոսական նյութեր, հայ եկեղեցու պատմությանը, ծեսերին ու տոներին, ավանդություններին, կրոնների պատմությանը, հայերի հեթանոսական հավատալիքներին, օտար ազգերի կենցաղին ու սովորություններին նվիրված հոդվածներ, հաղորդումներ: Զետեղել է նաև բնախոսական-բնագիտական, մանկավարժական, առողջապահական բնույթի նյութեր, բանաստեղծություններ, կենցաղային խորհուրդներ: