Հայուհին
Հայուհին
Աշնան մեջ էր, երեկո մը
Վերադարձիս յՅուսկյուտար,
Օդը պարզ էր, հող մը մեղմիկ.
Ծովուն ջուրերն ալ հանդարտիկ։
Շոգենավին սարավանդը
Նըստած անկլուն մ’առանձնակի`
Ուշադրությամբ ես նույն օրվան
Լըրագիրները կարդայի։
Մեկ մ’ալ հանկարծ սանդուխեն
Վեր ելնելու ոտնաձայն մը
Շրփոթեց զիս և աչերս
Դարձուցի դեպ յայն կողմը։
Հայուհի մ’էր վեր ելնողն։
Բարձրահասակ և գեղադեմ.
Անցավ մոտես նե սիգաճեմ,
Նստավ անկյուն մ’ինձ դեմ առ դեմ։
Ո՜հ, կարծես թե նե երկնային
Զըվարթուն մ’էր վար իջած`
Լույս սփռելու, սեր բուրելու,
Խըռովելու սրտերն այրած։
Այլ չըգիտեմ թե ինչո՞ւ
Կրկին աչերըս հառած`
Իմ թերթիկիս վըրա միշտ`
Սիրտս էր ամրողջ խըռոված։
Մինչև մեկ մ’ալ նավաստին
Խռպոտ ձայնով մը գալով մոտ,
Ըսավ. «Հասանք յՅուսկյուտար»
Ալ ի՞նչ նստեր ես դու հոդ»։
Վեր վերցուցի աչերըս,
Ոչ ոք տեսի մեջ նավին.
Մինակ էինք երկուքնիս,
Մեկ մ’ես, մեկ մ’ալ... նավաստին: