Սուրբ երրորդություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հայ ժողովուրդ)

Վարդան Հակոբյան

Լքյալը
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ


Աստվածասիրտ։ Աստվածասեր։ Աստվածամերձ։
Աստվածամեծ։ Աստվածալույս։ Աստվածաշունչ։
Աստվածաստեղծ։ Աստվածալեռ։ Աստվածավեհ։
Աստվածալուռ։ Աստվածալուր։ Աստվածադուռ։
Հրեշտակների ժողովուրդ։ Ժողովուրդ - Աստված։
Եվ մեղավոր հայ չի լինում։
Եթե անգամ մեղքի մեջ հայտնվի, այնու-
ամենայնիվ,
անմեղ ու մաքուր, հրեշտակ է հայը։
Եվ Արարատի շուրջ հսկում է անդուլ
ընթացքն աղավնու,
որի կտուցին ձիթենու շյուղ կա՝
ամբողջ աշխարհի մարդկության համար։

Արարատի ձյունաճերմակ գագաթը
թեւ է հրեշտակի -
միշտ թռիչքում, միշտ երկնքի մեջ։