Հայ վարժապետ

ՀԱՅ ՎԱՐԺԱՊԵՏ

Ս. Պալասանյանի 25-ամյա հոբելյանին



   Բախտը և հերթը, գիտեմ, կը հասնին
Գեղեցիկ մի օր հայ գործիչներին,
Ոտքի կը կանգնին մեր որդիքըն էլ,
Կուզենան ազատ մարդոց կարգ մըտնել.
5 «Ունենք, կասեն, մենք կրոն և ազգություն...
Օրենք մրշակած, արվեստ, գիտություն»։

   Եվ ահա մեր հայ հարուստ մեծատունք,
Կապալառուներ, եպիսկոպոսունք,
Զենք ու զարդերով ըսպայք ու զինվորք,
10 Փայլուն կոճակով աստիճանավորք,
Կըսկըսեն պանծալ, իրանց դրվատել
Թե՝ «այս բոլորը մենք ենք ձեռք բերել».
Ու կաղնյա, դափնյա դալար պըսակներ,
Կը զարդարեն շատ ցուլի ճակատներ։
15 Մըտքից էլ չանցնիլ, Ստեփաննոս եղբայր,
Խոշոր մարդոց սուտ-պարծուկ կաճառ.
Որ օդ կարծեցած մեր հայրենիքին
Ո՛յք ոսկոր, մարմին ու արյուն տըվին.
Ո՛վ տըվեց լեզու, անլեզու ազգին,
20 Կազդուրեց սիրտը, վերածնեց հոգին,
Մըկըրտեց նոցա այն ավազանում,
Որի, մեր օրով, դըպրոց է անուն....
Ո՛րք արյուն-քրրտինք արին վար ու ցան,
Հընձողքը նոցա անունը մոռցան.
25 Հիմնադրի հըռչակ նոքա ըստացան,

Որք հիմքի վըրա բնավ չաշխատեցան.
Իսկ որ ժիր, տոկուն մշակ էր ազգին,
Եվ նաքարակտի չունեցավ նա գին.
Զի նորա անունն է «հայ վարժապետ»,
30 Հայ ժողովրդի պաշտոնյա ումպետ։