Հայ օրիորդ


Գեղեցիկդ իմ Հայկեան քնքուշ,
       Գեղաղէշից Թագուհի,
Մատի՛ր առիս, դու դիցանոյշ,
       Առ փեսայդ քո սիրելի։

5 Դու Հայկուհի, դու չքնաղիկ,
       Դու գլխովին մըրայօն,
Դու նման վարդից կարմըրայտիկ,
       Ո՜հ, և փափուկ քանի՜ օն։

Ես Հայկածին՝ վառեալ ի գեղ
       10 Ի հասակի մանկական,
Վայելչակազմ և աչագեղ,
       Դիմօք պայծառ և գունեան։

Ոյր աղագաւ աղաչեմ քեզ,
       Ե՛կ, փութացի՛ր, նազելի,
15 Ե՛կ, մտցուք մեք ի յայս պարտէղ
       Եւ ճեմեսցուք ի մարգի։

Զի յոգնազան են զբօսանք,
       Աստ պարք և կայթք կուսական,
Ե՛ւ բերկրութիւնք, և՛ խրրախճանք,
       20 Այլ և հրճուանք անսահման...
       
Ե՛կ, երագեա՛ց, ե՛կ արդ կթել
       Պըտուղս քաղցրիկ, զանազան,
Եւ բոցափայլ վարդըս քաղել
       Յոսկի ի փունջ քեզ բուրեան։

25 Ա՛նդ սիրավառ գեղգեղեսցես
       Զերգս հրաշալի և գողտրիկ.
Ա՛նդ և զբազուկս կարկառեսցես
       Առ փեսայդ քո գեղեցիկ։

1858