***

Հանգիստ չունեմ քեզնից հեռու.
Կասկածների պարսն է անվերջ
Սիրտս խայթում անգթորեն,
Եվ թվում է` ինձ մոռացած
Ցատկոտում ես դու գրկից գիրկ:
Ճի՞շտ է, թե՞ սուտ, ի՜նչ իմանամ,
Պատասխանը քո սրտում է:
Դու էլ գուցե այս նույն հարցի
Պատասխանն ես ինձնից փնտրում:
Ի՜նչ փորձություն մեր երկուսի սրտի համար: