[ 262 ]

ՀԱՆԿԱՐԾԱԽՈՍ


Մայրաքաղաք մեծ Անի,
Որ հազար մեկ ժամ ունի,
Ինչու լըռիկ կեցել է,
Ասես քունը կը տանի։

5 Չէ՛, մեծ Անին քընած չէ,
Պապանձած չէ սուրբ Անին
Մերն է մեղքը, որ ականջ
Նորա չենք դընիլ ձայնին։

Կուզեք Անու չի լալուն,
10 Անցած փառքին ետ գալուն,
Նորոգեցեք սուրբ տաճարն,
Որ լըսեք հին ալելուն։