Փիղը փիղ է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Հաչանը)

Վարդան Հակոբյան

Օրհներգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ՀԱՉԱՆԸ


Վախենում է շատ մոտենալ,
Հեռվից հեռու է նա հաչում.
Վեր է ցատկում անակնկալ,
Տեղնուտեղը նորից... սառչում։

Կեղծամ դնում բրդբրդոտ շան,
Վնգստում է, թաթը կրծում,
Բայց թուլա է մի աննշան,
Մի ոտքը՝ միշտ աղբանոցում։

Նա հիմնական տեր էլ չունի,
Մեկ այս, մեկ այն բակն է փախչում.
Փորի համար խեղճ Հաչունին
Ծակ «թավայի» կոթն է պաչում։

Երբ մռռում է նա ձեզ վրա,
Վատ բան երբեք մի՛ մտածեք...
Կեր է մուրում օրվա համար,
Դուք ձեր ճամփան հանգիստ անցեք։

Ուշք մի՛ դարձրեք... Ապրի թող նա
Թուլայական իր հին ոճով
Ու մեկ-մեկ էլ այնպես թվա,
Թե երկինքն է մաքրում... պոչով։

                                 1999թ.