Հառա՜ջ անվեհեր

ՀԱՌԱ՜Ջ ԱՆՎԵՀԵՐ


Հառա՜ջ անվեհեր, հառա՜ջ միաբան,
Արթնացած կյանքի ծագում է արփին
Շողերը պայծառ, լուսով անխափան
Հույս է ներշնչում կռվի տագնապին։

Յեվ որըստորե բռնակալ ուժի
Շիրիմն փորվում խո՜ր, անդնդային,
Վոճրագործության սև մահագուժի
Շեփորն է հնչում ձայնով յերկնային:

Յեվ որըստոր շարքերը կռվող
Աճում են ըմբոստ անձնուրացներից,
Անհայտության մեջ հոգիք դեգերող
«Վրե՜ժ» են կանչում խոնավ հյուղերից։

Յեվ գիտակցության շունչն ամեն սրտում
Մրրիկ է հանել արդար պահանջի,—
Ով ընկերական կռիվն է մտնում,
Նա վոչ մի ուժից հետ չի նահանջի...

Հառա՜ջ անվեհեր, հառաջ մինչև վերջ
Սուրբ նպատակին միշտ հավատարիմ—
Մահըն անմահ է արդար կռվի մեջ
Յեվ ուխտատեղի՝ մարտիկի շիրիմ...

1917