Հառաջ (Ալեքսանդր Ծատուրյան)

ՀԱՌԱՋ…

Հառա՜ջ, իմ եղբայր… հերիք է, որքան՝
Խըղճուկ, անձնատո՜ւր ապիկար լացին՝
Ողբացի՜ր անլուռ, սըգվորի նըման,
Զո՜ւր սպասելով վարդ–լուսաբացին։

Հառա՜ջ… քաջաշունչ, հաղթական հոգով
Բա՛ց քեզ ճանապարհ — վաղ թե անագան —
Քո հարթած ուղին կը ծածկվի ծաղկով,
Ա՛յլ ուղի չունի քո լույս-ապագան…