Հասել է ժամը

Հասել է ժամը


Հասել է ժամը սև ստրկության
Գեշ բռնակալի գարշ շղթաների
ժանտ մրուր խղճի օրհասի րոպեն...

Հասել է ժամը սև թմրածության,
Մարած իղձերի, քնած մտքերի,
Տանջահար կյանքի զարթնման րոպեն։

Ճգնաժամն է բռնակալության,
Չարքաշ սև օրվան, գոռոզ եղեռնի,
Բիրտ բռնակալի սև-սուտ կեղծիքի։

Ցասման ժամն է արդար զայրույթի,
Ազնիվ վրեժի, կանչի վեհության—
Ժամն է հասել սրբազան տոնի...

Հասել է ժամը... Ու պիտի ժայթքի
Կայծակների պես ճնշված մարդկության
Ահեղ կռիվը արդար պայքարի։

1905