Հավատ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 105։

Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով։
Բայց թե մի օր հանկարծ ընկնեմ ճամփակեսին,
Ես կձգտեմ կանգնել
Ու մահանալ... կանգնած։
Եվ, փույթ չէ,
Թող ոտքերս մի պահ կանգնեն։
Քանզի գիտե՛մ, գիտե՛մ,
Որ քայլերս պիտի՛ շարունակվեն...

13.10.84, Ստեփանակերտ