Հավատարմություն
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 21։

Թեժ մարտում զոհված
Խիզախ զինվորի գերեզմանի մոտ
Ամեն գարնան հետ
Մեղմիկ ժպտում են ձնծաղիկները:

Երկու քայլ ներքև`
Առվի եզերքին,
Սգվոր մոր նման
Լուռ արտասվում են ուռենիները:

Իսկ որդիները ծաղիկ են դնում
Քաջաբար զոհված գերեզմանին հոր,
Ու երդվում`
Ինչ էլ պատահի կյանքում,
Քայլել միմիայն հոր ճանապարհով...

09.05.78, Մարտակերտ