***

Հավատացեք ինձ,
Որ այդ ես չէի...
Իմ ուրվականն էր
Իսկ և իսկ ինձ պես
Ժամանակավոր,
Իմ ուրվականն էր`
Ճանապարհիս պես
Խենթ-խորհրդավոր:
Նա անցավ-գնաց,
Ինձնից հեռացավ
Մշտանհայտ ճամփով...
Ինչպիսի՜ պատիժ...
Այսքանից հետո
Իմ հեգ մարմինը
Դեռ տորիչելյան
Դատարկության մեջ
Պիտ անձայն ննջի
Անհաշիվ տարիք...
Ինչպիսի՜ պատիժ...