Հարութիկի նավը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Հարութն ու Նարեկը)

Վարդան Հակոբյան

Սարգիսիկը եւ ծիտը
ՀԱՐՈՒԹՆ ՈՒ ՆԱՐԵԿԸ


Տղաներ ենք մենք խորոտիկ...

Ինչ անենք, թե շատ ենք պզտիկ,
թե հագնում ենք շորտիկ-մորտիկ,
թե քայլում ենք տոտիկ-տոտիկ,
բայց չէ՞ որ մենք զենք ենք կրում
(ի՜նչ խաղալիք),
աշխարհի մեջ Արցախական
մարդ մորից է ծնվում մարտիկ։

Եղբայրներ ենք մենք խորոտիկ,
ամենից վաղ ելնում ոտի,
առնում ենք զենք, առնում զրահ,
դիրք ենք գնում.
չարը փորձի Արցախ մտնի՝
օրը պիտի գլխին մթնի.-
մեր մեջ ուժն է Սասնա Դավթի։

Արցախով մեր ճամփան կերթա,
կերթա հաղթած Թուր-Կեծակին
Ու կհասնի մինչեւ Մարութիկ, Վան ու Նարեկ...
ի՞նչ անենք, թե շատ ենք պզտիկ,
թե հագնում ենք շորտիկ-մորտիկ,
մենք Արցախա քաջերից ենք
մեր անունն է՝ Հարութ, Նարեկ...