Անվան ուղղագրություն

խմբագրել

Հասկանում եմ դասական ուղղագրությամբ գրելու իմաստը, բայց սա ստեղծում է խնդիրներ այլ նախագծերի հղումների ճշտության առումով։ Կա՛մ մնացած նախագծերում էլ տեղափոխենք/ավելացնենք վերահղումներ, կա՛մ վերանվանենք այնպես ինչպես այլուր է։ Հեղինակ կաղապարի մեջ իրական անունը ընդգրկելու հետ էլ է խնդիր առաջանում, սրանով այս երկու օրը կզբաղվեմ։ — Teak (քննարկում) 02:25, 14 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Կարծում եմ հեղինակի անունն արժի գրել այն ուղղագրությամբ, որով ներկայացված են իր գրվածքների մեծ մասը Վիքիդարանում, և այդ պատճառով ավելի հակված եմ այլ նախագծերում վերահղումներ տեղադրելուն (եթե դեռ մյուս ուղղագրությամբ հոդված չկա)։ Վիքիքաղվածքում այս խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, որովհետև գրեթե բոլոր էջերն ունեն վերահղումներ մյուս ուղղագրությունից։ Վիքիպեդիան սակայն դեռ վերահղումների մեծ բաց ունի, որ կարող ենք լրացնել։
Հեղինակի կաղապարի կատեգորիայի խնդիրը նաև Վերնագիր կաղապարն ունի (հատկապես այն պարագաներում, որ հեղինակն անհայտ է կամ ստանդարտ ձևով չէ)։ Այս խնդիրը անգլերեն Վիքիդարանի Վերնագիր կաղապարում |override_author= պարամետրով են լուծել։ Chaojoker (քննարկում) 18:25, 14 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ես համաձայն չեմ այն պնդման հետ, որ հեղինակի անունն արժի գրել այն ուղղագրությամբ, որով ներկայացված են իր գրվածքների մեծ մասը Վիքիդարանում։ Ավելի ճիշտ է անվանակարգերում, կատեգորիաներում և այլն օգտագործել արելահայերեն տարբերակը, իսկ մյուս տաբերակները վերաղել այդ տարբերակին։ Ադպես ամեն ինչ ավելի համասեռ և համակարգված կլինի։ Եթե հակաճառություններ չլինեն, հիմնականը կդարձնեմ Հեղինակ։Լեո–ն։ Վազգեն (քննարկում) 17:23, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Պարզաբանում․ նոր ուղղագրությունը արևելահայերենի ուղղագրությունը չէ, այլ հետ-ԽՍՀՄ երկրների հայերենի ուղղագրությունը։ Ճիշտ է, համասեռ լինելու տեսակետից մեկն ընտրելն ավելի ճիշտ է, բայց նկատի առնելով, որ նոր ուղղագրությունը ստեղծվել է 1920 թվականներին՝ այժմ ազատ տեքստերի մեծ մասը հին ուղղագրությամբ է, և այդ պատճառով, այն տեքստերի գերակշիռ մասը, որոնց հնարավոր է Վիքիդարանում տեղադրել, հին ուղղագրությամբ են։ Ուստի եթե համասեռությունն ենք հիմք դնելու, կարծում եմ հին ուղղագրությամբ անվանելն ավելի տրամաբանական է ստացվում։ Սակայն նաև կողմ չեմ բոլոր հեղինակները հին ուղղագրությամբ գրելուն․ հարցը սխալ ազդանշելն է։ Օրինակ, եթե մասնակիցը հին ուղղագրությամբ կարդալիս խնդիր է ունենում և դրա համար հեղինակի անունը հին ուղղագրությամբ չի կարողանում կարդալ, ապա ավելի մեծ խնդիր է ունենալու տեքստերը կարդալ հին ուղղագրությամբ, և հեղինակի էջի անունը նոր ուղղագրությամբ գրելով միայն սխալ ազդանշան է տրվում մասնակցին։ Նույնը և հակառակ ուղղությամբ։ Այդ պատճառով կարծում եմ սխալ կլինի էջը անունը գրել որևէ ուղղագրությամբ՝ առանց հաշվի առնելու տեքստերի ուղղագրությունը։ Chaojoker (քննարկում) 19:17, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ստեղծագործության անվան գրելու հետ կապված մասի հետ համաձայն եմ։ Եթե հին ուղղագրությամբ է տեսքտը, ապա անվանումն էլ թող այդ ուղղագրությամբ լինի։ Բայց մնացած անվանակարգերում ավելի լավ է հեղինակի անունը նոր ուղղագրությամբ լինի՝ համասեռությունը պահպանելու համար։ Ընթերցողին սխալ ազդանշան ուղարկելը կարևոր հանգամանք չեմ համարում, մանավանդ որ հնարավոր է միևնույն էջում երկու ուղղագրությամբ էլ տեսքտեր լինեն (հենց օրինակ Լեոյի էջում ունենք նոր ուղղագրությամբ տեսքտ Աղայանի մասին)։ Մեկ ուրիշն էլ Հեղինակ։Լէօ տեսնելիս կենթադրի, այնտեղ չի կարող արևելեահայերենի նոր ուղղագրությամբ տեսքտ լինի ու էլ չի էլ մտնի։ Հետո, գուցե տպագրված գրքերի գերակշիռ մասը հին ուղղագրությամբ են, բայց եթե փաստացի նայենք, այստեղ տեղադրվող տեսքտերի մեծ մասը, նաև ակտիվ խմբագրվող տեսածրված գրքերի մեծ մասը հին ուղղագրությամբ չեն։
Ի դեպ, ի՞նչ է նշանակում «հետ-ԽՍՀՄ երկրների հայերեն»։ Գրածիցդ այնպես է ստացվում, որ հիմա ՀՀ–ում (հետ-ԽՍՀՄ երկրում) օգտագործվում է ոչ թե արևելահայերենը, այլ մի նոր ուղղություն՝ հետ–ԽՍՀՄյան հայերեն։ Վազգեն (քննարկում) 16:53, 17 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հայաստանում օգտագոծվում է արևելահայերեն՝ բարեփոխված ուղղագրությամբ, ի տարբերություն դասական ուղղագրությամբ արևելահայերենից, որը օգտագործում են պարսկահայերը։ Համաձայն եմ Chaojoker-ի հետ, որ այս պահին հանրության սեփականության մեջ գտնվող հեղինակների մեծ մասը ստեղծագործել են դասական ուղղագրությամբ, սակայն խորհրդային տարիներին այդ գործերի մի ահագին մասը վերտպվել են բարեփոխված ուղղագրությամբ։ Եվ այսօր բնականաբար բարեփոխված ուղղագրությամբ հայերեն տեքստերի քանակը շատ ավելի շատ է քան դասական ուղղագրությամբ տեքստերը (վերցրեք հենց նույն Թումանյանի 10-հատորյա ակադեմիական ժողովածուն, չնայած նրան որ Թումանյանը ստեղծագործել է դասական ուղղագրությամբ)։ Եվ քանի որ ամբողջ ինտերֆեյսը բարեփոխված ուղղագրությամբ է, երևիթե արժի նաև հեղինակների անունները գրել բարեփոխված ուղղագրությամբ։ Կարող ենք հեղինակի կաղապարի մեջ որևէ ձև նշել դասական ուղղագրությամբ անունը նույնպես (օրինակ՝ «հայտնի է այլ անուններով», ուր կընդգրկվի դասական ուղղագրությամբ անունը, ինչպես նաև իսկական անունը, եթե ավելի հայտնի է կեղծվանվամբ ու բոլոր հայտնի կեղծանունները), բայց հիմնական հեղինակի էջը արժի գրել բարեփոխված ուղղագրությամբ քանի դեռ ամբողջ ինտերֆեյսը այդ ուղղագրությամբ է։ — Teak (քննարկում) 04:30, 19 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Return to "Լէօ" page.