Հենրիկ Սենկևիչի հիշատակին

Հենրիկ Սենկևիչի մասին

Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովողի գրական գերդաստանի սերն ու հիացումը։

Դո՛ւ, որ ագատ, լավագույն օրերի արշալույսը վաոեցիր քո ցեղի հոգու մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրիմիդ վրա, փառաբանում է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողովողի գրականությունը։

Դո՛ւ, որ ընղհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի-ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ ու հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության ու սիրո էնքան կարոտ հայ ժողովրդի գրողն ու ընթերցողը։

Եվ դու, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ու գեղեցկության մեծ քուրմերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք ձոնում քո հիշատակին աշխարհքի հնագույն գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից։

1916