Հեշտ է ինձ համար ինքս ինձ ներել,
Թե խոսել եմ, երբ լռելու պահ էր:
Բայց եւ եղել է` պետք չէր լռել,
Իսկ ես խոսքը իմ բանտած եմ պահել:
Չասված բառերը, սակայն, չեն լռում,
Ձաղկում են ներսս, խառնում խոհերս,
Պայթում են իմ մեջ ու հոգիս առնում,
Ինձ՝ ինձնից խլած, չասված բառերս: