Հեռավոր սեր


Ուժգին հով կա դուրսը նորեն.
Նորեն գիշե՛րն է հովերուն...
Միտքըս կ’երթա հեռուն, հեռուն,
Ավերակված ճամբաներեն։

Նորեն գիշե՛րն է հուշերուն...
Աչքերըս գոց ամբողջովին,
Հոգիս հանձնած այս մութ հովին՝
Ահա հասա արդեն հեռուն:

Աչքերս գոց ամբողջովին
Կը նշմարեն մեծ լուսնկան
Մշուշապատ այն գիշերվան՝
Ուր ես լացի, ափը ծովին,
Աչքերըս գոց ամբողջովին...